Ուկրաինայի առաջին տիկնոջ հայտարարությունից հետո Զախարովան առաջարկել է շքանշան տալ Զելենսկու 9-ամյա որդուն և կնոջը

Ուկրաինայի առաջին տիկնոջ հայտարարությունից հետո Զախարովան առաջարկել է շքանշան տալ Զելենսկու 9-ամյա որդուն և կնոջը

Քաղաքական Ipress 2022-06-02 00:08:00 5826
owkraina-zaxarova_aIKW7.jpg

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում կոչ է արել շքանշան տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 9-ամյա որդուն։ Այսպես, նա մեկնաբանել է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ բրիտանական Daily Mail պարբերականի հարցազրույցը, որում կինը պատմել էր, որ որդին Ուկրաինայի առաջնորդին ռազմական խորհուրդներ է տալիս:

«Daily Mail. Վլադիմիր Զելենսկու 9-ամյա որդին Ուկրաինայի առաջնորդին ռազմական խորհուրդներ է տալիս. Սա արժանիքների շքանշան է։ Ընդորում երկուսը (շքանշան)՝ որդուն և կնոջը: Ո՛չ, երե՛ք՝ մեկն էլ Daily Mail-ին»,- գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ առաջին տիկին Ելենա Զելենսկայան պատմել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որդին՝ Կիրիլը, հոր հետ քննարկում է, թե ինչ է կատարվում երկրում և խորհուրդներ տալիս նրան ռազմական հարցերի վերաբերյալ։ 

Առաջին տիկնոջ խոսքով՝ իր իննամյա որդին խորհուրդ է տալիս Զելենսկին, թե ինչ զինտեխնիկա գնել, և գնահատում է Ուկրաինային տրամադրվող արտաքին օգնությունը։

«Նա մեծացող քաղաքագետ է, ամեն ինչ գիտի, մեզ ռազմական խորհուրդներ է տալիս, հորը խորհուրդ է տալիս, թե ինչ գնենք, ինչ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ պետք է գնենք, ինչի պակաս ունենք, որ երկրներն են մեզ վատ օգնում, որ երկրներն են մեզ լավ օգնում։ Նա ռազմական փորձագետ է, նրա հետ կարելի է ամիսներով խոսել»,- ասել է նախագահի կինը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ