Տեքստը գրել եմ 2009 թվականին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում.Փաշինյան

Տեքստը գրել եմ 2009 թվականին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում.Փաշինյան

Հասարակական Ipress 2020-04-12 13:01:00 135
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bii_BXN7A.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դեռեւս 2009 թվականին իր գրած հոդվածներից մեկը:

«Այս տեքստը գրել եմ 2009 թվականի սեպտեմբերի

19-ին, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում։ Այն ժամանակ տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Չգիտեմ հիմա այն ինչպես կհնչի, բայց Զատկի տոնին պատեհ եմ համարում այն տեղադրելը։

Տասը արդարներից մեկը

Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։ Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետև հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։ Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։ Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ և ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։

Իսկ որ նման ազդեցություն գոյություն ունի, արևմտյան գիտնականները սկսել են կռահել ոչ հեռավոր անցյալում, երբ շրջանառության մեջ դրվեց «թիթեռնիկի էֆեկտ» հասկացությունը։ Այս արտահայտությունը հատկապես լայն տարածում ստացավ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի հանրահայտ «Եվ թնդաց որոտը» պատմվածքի լույս ընծայումից հետո։ Պատմվածքի հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ՝ մի քանի հազար տարի ետ է գնում և հայտնվում նախնադարյան ժամանակներում։

Այստեղ ահա, պատահաբար տրորում-սպանում է մի թիթեռի, ու երբ վերադառնում է մեր ժամանակներ, խոշոր, դարակազմիկ, դրամատիկ տարբերություններ է հայտնաբերում։ Արևմտյան փիլիսոփաները, ահա, սկսեցին խոսել այն մասին, որ ամենաաննշան իրադարձությունները ուղիղ կապ ունեն գլոբալ, անգամ տիեզերական պրոցեսների հետ, և փոթորիկները կարող են ծագել թիթեռի թևի շարժումից։ Եթե, ուրեմն, ժամանակակից փիլիսոփայությունը սկսել է այդքան լուրջ վերաբերվել թիթեռի թռիչքին, որքան ավելի լուրջ է ամենասովորական անհատի վարքի ազդեցությունը օբյեկտիվ իրականության վրա։

Նման ազդեցությունը, սակայն, անհաշվելի և անչափելի է՝ գոնե գիտության համար։ Բայց այնտեղ, որտեղ գիտությունը անզոր է կամ իր առաջին քայլերն է անում, օգնության է գալիս Աստվածաշունչը։ Հենց առաջին մասում՝ Ծննդոցում, Սուրբ Գիրքն ընդգծում է անհատի վարքի ուղղակի ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա։ Ու եթե Ադամի, Եվայի, Կայենի դեպքում գործ ունենք, այսպես ասած, խոշոր տրամաչափի անհատների հետ, բոլորովին ուրիշ վիճակի ենք հանդիպում Սոդոմի կործանման նախապատմությանը ծանոթանալիս։ Այս դրվագում, ահա, մենք ծանոթանում ենք մի պատմության, որի ելքը վճռվում է մեզ անհայտ, շարքային մարդու վարքագծով։

Երբ Տերը Աբրահամին տեղյակ է պահում Սոդոմը և Գոմորը կործանելու իր մտադրության մասին, Աբրահամը հարց է դնում նրա առաջ. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանին կենթարկվի, ինչ որ ամբարիշտը։ Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը՝ հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների» (Ծննդոց 18։23, 24)։ Տերը Աբրահամին խոստանում է չկործանել Սոդոմը, եթե այնտեղ հիսուն արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, չի բավարարվում ձեռքբերածով և կրկին վախվորած դիմում է Աստծուն. «Իսկ եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով դարձյա՞լ կկործանես ողջ քաղաքը»։

Տերը Աբրահամին խոստացավ չկործանել քաղաքը, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, սրանով նույնպես չի բավարարվում և հետաքրքրվում է, թե արդյո՞ք Աստված կկործանի ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Տերը խոստանում է խնայել ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Ի վերջո, Տերը Աբրահամին խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ տասը արդար գտնվի։

Սոդոմում, սակայն, Աստված միայն մեկ արդար գտավ՝ Ղովտին, և նրան հորդորեց չորս հոգանոց ընտանիքի հետ հեռանալ, ապա և կործանեց քաղաքը։ Ո՞ւմ վրա է ուրեմն, Սոդոմի կործանման պատասխանատվությունը։ Քաղաքի իշխանների՞, մեծատունների՞. անշուշտ։ Հենց նրանք են առաջին հերթին պատասխանատու քաղաքը համակած ապօրինությունների, մեղքերի, շնության համար։ Աստվածաշունչը, սակայն, քաղաքի կործանման նախապատմության նմանօրինակ շարադրմամբ առաջին պլան է մղում այն իրողությունը, որ տվյալ դեպքում քաղաքի կործանման պատճառը ոչ թե շատերի ամբարշտությունն է, այլ հրեշավոր իրողությունը, որ այնտեղ չգտնվեց տասը արդար։

Տերը կխնայեր քաղաքը, եթե այնտեղ տասը, ընդամենը տասը արդար լիներ՝ տասը բանվոր, բրուտ, այգեգործ։ Լիդերները մեղավոր են քաղաքը ամբարշտության որջ դարձնելու համար, բայց շարքային բնակիչներինն է այն կործանումից փրկել չկարողանալու մեղքը, որովհետև սրա համար շատ բան չէր պահանջվում. ընդամենը արդար լինել։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե անմեղ, ոչ թե մեղքից զուրկ, այլ արդար։ Դժվար է կարծել, թե Սոդոմում բոլորը անարդար ու մեղսագործ են եղել ի սկզբանե։

Քաղաքի կործանումը վրա է հասել այն ժամանակ, երբ արդարները իրենց արդարությունը զոհաբերել են ինչ-որ վայելքների դիմաց, երբ համակերպվել են անարդարության հետ, երբ ձուլվել են ամբարշտությանը, երբ զլացել են պաշտպանել արդար լինելու իրենց իրավունքը, երբ զլացել են տարանջատվել անարդարությունից և ամբարշտությունից։ Մի ինչ-որ պահի քաղաքը զրկվել է արդարներից, և այս մասին ոչ ոք չի կռահել՝ հույս ունենալով, որ արդարները շարունակում են ապրել իրենց կողքին, ինչ-որ տեղ, մոտակա տներից մեկում։ Եվ այսպես՝ ոչ ոք հոգ չի տարել պահանջվող տասը արդարներից մեկը դառնալու համար։

Ես հասկանում եմ բոլոր այն քաղաքացիներին, այսպես կոչված՝ «շարքային քաղաքացիներին», ովքեր պնդում են, թե իրենք պատմական պատասխանատվություն կրող սուբյեկտ չեն, և պատասխանատվությունը քաղաքական, մտավորական, հոգևոր այրերի ուսերին է։ Սա ճշգրիտ դիրքորոշում է, և լիդերները պետք է մշտապես զգան իրենց պատասխանատվությունը։ Բայց լիդերներին պատասխանատվության կանչելը «շարքային քաղաքացիների» ամբողջության, այսինքն՝ ժողովրդի գործն է։

Գուցե սա հենց այն գործն է, որ պետք է համարվի արդարություն։ Ամեն դեպքում՝ տանը իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքացի պատմական առաքելություն ունի. տասը արդարներից մեկը դառնալու առաքելություն։

Իսկ երբ անարդարությունը բախում է իր դուռը, նա պետք է դուրս գա իր տնից և իր արդարությունը հաստատի նաև փողոցում։

Ինչ վերաբերում է լիդերներին, արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով։ Անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից»։

Поделиться
Класс
Send
alla-pugachova_M8e-U.jpg

Ռուս վիրաբույժը բացահայտել է 73 տարեկան Պուգաչովայի գեղեցկության գաղտնիքը

erexa-varak_dULvR.jpg

Անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքեր` երեխաների շրջանու․ Արմեն Մուրադյան

kapiki-cagik-2_g6c_K.jpg

Հայտնի է՝ ինչպես է տարածվում Կապիկի ծաղիկ հիվանդությունը

kapiki-cagik-1_QPFRb.jpg

Առողջապահության նախարարությունը՝ ՀՀ-ում Կապիկի ծաղիկի դեպքերի մասին

bloger_j_-nm.jpg

Բլոգերը Հայաստանում փորձարկում է արել` դիտմամբ վայր գցելով դրամապանակը Video

rubli-valyut_h36AN.jpg

Ռուբլին ռեկորդային աճ է գրանցում. Նոր փոխարժեքներ

42thumb_gwM6a.jpg

Ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող դիրքերից կրակ են բացել. Մանրամասներ

arman-abovyan_lXV40.jpg

«Մեր վայրենի, հայասպան «հարևանները» երկու մեսիջ են ուղարկում»․ Արման Աբովյան

kapiki-cagik_0umYz.jpg

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորում. ՀՎԿԱԿ-ը՝ կապիկի ծաղիկ հիվանդության մասին

arus-arusanyan-zanna-butulyan-1_VaTdT.jpg

Ժաննա Բուտուլյանն արձագանքել է իր և Առուշ Առուշանյանի սիրավեպի մասին լուրերին

shavarsh-kocharyan_sLEVl.jpg

Փաշինյանն է հրահրել այս պարտվողական պատերազմը․ Շավարշ Քոչարյան

ishxan_x_o4F.jpg

Իշխան Սաղաթելյանը՝ վաղվա անելիքների մասին

Իրադարձային 185430

ԲԱՑԱՌԻԿ. Հրապարակվել է Արմինե Ճաղարյանի մահվան ողբերգական դեպքից տեսանյութ

Life 168846

Ներկա գտնվելով Արմինեի հոգեհանգստին հասկացա... Video

Իրադարձային 153189

Հրապարակվել է Վարդան Ուռումյանի մասնակցությամբ ողբերգական վթարի տեսանյութը. Կա 3 զոհ

Իրադարձային 151329

Վրաերթի ենթարկված հղի կնոջ վերջին հրաժեշտը Video

Իրադարձային 122388

Լուսանկարներ՝ Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքից

Իրադարձային 111117

«Գետի մեջտեղում քար կար, նավարկության ընթացքում այդ քարին կպանք, նավակը թեքվեց». ռեժիսորը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը

Իրադարձային 93258

Տեղի է ունեցել Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը (Video)

Իրադարձային 92199

Հրապարակվել է այսօրվա դաժան և ողբերգական ավտովթարի տեսանյութը. մանրամասներ

Իրադարձային 86127

Հայտնի է ողբերգական վթարից մահացածների ինքնությունը. ՖՈՏՈ

Life 81711

Արմինեի ամուսինը գլուխը բռնած ու իրեն կորցրած արտասվում էր կնոջ հոգեհանգստին. անչափ հուզիչ տեսանյութ