Երևանում ուժեղ քամին տանիքը պոկել ու շպրտել է

Երևանում ուժեղ քամին տանիքը պոկել ու շպրտել է

Հասարակական Ipress 2024-08-11 20:28:00 606
ujgin-qami_1jb9a.jpg

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ուժեղ քամու հետևանքով Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 79/4 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի տանիքի փայտե կառուցատարրերը, որոնց վրա երկաթե թիթեղներ են եղել, քամին պոկել ու շպրտել է՝ մի մասը գցելով էլեկտրական լարերի և դրա դիմաց կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի շինհրապարակի ցանկապատի վրա։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ թեթև վնաս էին կրել մի քանի ավտոմեքենաներ, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ասում էին, որ իրենք նման ավտոմեքենաներ չեն տեսել։

Հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները հեռացրել են վտանգավոր թիթեղները, իսկ Երևանի քաղաքապետարանից ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մոտ 4-5 ժամ ոչ մի ներկայացուցիչ չժամանեց։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել