Երևանում մեքենան բախվել է երկաթե պարսպին և գլխիվայր հայտնվել փոսում

Երևանում մեքենան բախվել է երկաթե պարսպին և գլխիվայր հայտնվել փոսում

Հասարակական Ipress 2024-07-22 10:28:00 270
avtovtar-3_hySi4.jpg

Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Մուշեղ Խ․-իր վարած «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի, գոտուց բախվել «Defanse Housing» նոր կառուցվող բնակելի թաղամասում տեղադրված ժամանակավոր երկաթե պարսպին և մոտ 3 մ բարձրությունից գլխիվայր հայտնվել փոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Դ․-ն, ում առաջինը օգնության են հասել «Defanse Housing»-ի անվտանգության աշխատակցիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ վարորդին ավատոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Փրկարարները և «Defanse Housing»-ի անվտանգության  աշխատակիցներն ու քաղաքացիները վարորդին դուրս  են բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մինչ ուղևորին հիվանդանոց տեղափոխելը «Defanse Housing»-ի անվտանգության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց մոտ եղած բուժկենտրոնի բժշկական պարագաները, ինչպես նաև հոսնաքազրկել են պարսպին կից անցնող էլեկտրալարերը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը