Երևանում իրար են բախվել 6 ավտոմեքենաներ, այդ թվում՝ Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը

Երևանում իրար են բախվել 6 ավտոմեքենաներ, այդ թվում՝ Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2024-07-04 21:52:00 2244
shxtayakan-avtovtar_pqFq4.jpg

Այսօր՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 20 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Եղիշե Սիմոնյանի վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Համլետ Շեկյանի վարած մարդատար «Գազել»-ը, որից հետո «Կամազ»-ն ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Opel»-ին, որն էլ առաջ հրվելով ընդհարվել է կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ ընդհարվել է առաջնամասում կայանված «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 70-ամյա Մերի Շահբազյանը, 25-ամյա Քրիստինե Սարիբեկյանը, 22-ամյա Նատալյա Համբարձումյանը և 61-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար «Գազել»-ն սպասարկում է Չարենցավան-Երևան թիվ 275 երթուղին:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը