Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի

Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի

Հասարակական Ipress 2024-12-24 14:30:00 2214
img7662_w_0XP.jpeg

Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի

 

Երևանում աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետ կկատարվի ոչ թե ըստ բնակարանում բնակվող անձանց թվի, այլ բնակարանի մակերեսի։

Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով դրույքաչափը քմ-ը 13 դրամ է սահմանվում:

Նախագծի հետ կապված մանրամասներ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը․ «Ըստ մակերեսի հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։

Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251․635, որից

52․641-ը՝ 1 սենյականոց,

85․073-ը՝ 2 սենյականոց, 91․829-ը՝ 3 սենյականոց և

22․092-ը՝ 4 և ավելի սենյականոց։

Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել․ 1 սենյականոցի համար՝ 35 քմ, 2 սենյականոցի համար՝ 53 քմ, 3 սենյականոցի համար՝ 64 և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։

Այսպիսով, միջինում 1 սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաներում ապրում է 1-3 անձ, և եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի համապատասխան կվճարվի 455 դրամ։

Այդ նույն սկզբունքով 2 սենյականոցի համար՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 3 սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա բնակարանների մասով։

Իսկ անհատական բնակելի տների մասով, քանի որ իրենց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են և բնակվող անձանց քանակն է ավելի, աճը ավելի է լինում։ Բնակարանների համար մեկ բանկարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։

Սակայն, եթե օրինակ 50 քմ տանը ապրում էր 5 անձ և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ և հակառակը՝ այն բնակարաներում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 294

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Իրադարձային 219

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 219

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Իրադարձային 189

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը