Երևանի պատասխանը Լուկաշենկոյի սադրանքին

Երևանի պատասխանը Լուկաշենկոյի սադրանքին

Քաղաքական Ipress 2022-05-16 21:35:00 2922
hayastan-hapk_mVLhD.jpg

1in.am- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Վեհաժողովի իր ելույթում քննադատել է կազմակերպությանը Հայաստանի համար անվտանգության սպառնալիքների հանդեպ ոչ համարժեք արձագանքի համար: Փաշինյանը Մոսկվայում տեղի ունեցող ՀԱՊԿ հոբելյանական Վեհաժողովում ասել է, որ Հայաստանը չի ստացել ՀԱՊԿ-ից այն արձագանքը, որն ակնկալում էր: Նա այդ մասին խոսել է թե հայ-ադրբեջանական սահմանային հայտնի դեպքերի համատեքստում, թե Ադրբեջանին սպառազինության վաճառքի:

Նիկոլ Փաշինյանն իհարկե իր ելույթում այսպես ասած բալանսավորել է իրավիճակը Ռուսաստանին երախտագիտություն հայտնելով՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու համար: Ավելի լայն իմաստով, Հայաստանի վարչապետի հիշեցումներն ու քննադատությունը թերևս միտված են բալանսավորելու այն ավելի մեծ ռիսկը կամ մարտահրավերը, որ ՀԱՊԿ Վեհաժողովում օրինակ արտահայտվել է ՌԴ կցորդի վերածված Լուկաշենկոյի ելույթում:

Մասնավորապես, Բելառուսի նախագահի պաշտոնում գտնվող Լուկաշենկոն իր ելույթում խոսել է Արևմուտքի սպառնալիքի մասին և նշել, որ ՀԱՊԿ երկրները այդ հարցում պետք է լինեն միասնական և միայն Ռուսաստանը չէ, որ պետք է պայքարի Արևմուտքից եկող սպառնալիքի դեմ:

Ահա այս համատեքստում, Հայաստանի վարչապետի ելույթը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը Հայաստանին գործնականում մենակ թողել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ: Ընդ որում, Թուրքիան այն ՆԱՏՕ անդամն է, որից եկող սպառնալիքին դիմագրավելու մասին ելույթ է ունեցել Լուկաշենկոն:

Փաստորեն, երբ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի ագրեսիայի դեմ մենակ էր մնացել Հայաստանը, Լուկաշենկոն չէր անում միասնական դիմադրության փորձ, իսկ այժմ, երբ Ռուսաստանն ու կցորդ Բելառուսն են հայտնվել ՆԱՏՕ-ի դեմ ուկրաինական ուղղությամբ՝ իրենց անմիջական սահմաններին, Լուկաշենկոն ուզում է դիմակայության կողմ դարձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամներին:

Հայաստանի պարագայում, ՀԱՊԿ այսպես ասած ոչ համարժեք արձագանքը այս դեպքում թերևս փաստարկ է, որի միջոցով Երևանը պետք է խուսանավի այն հեռանկարից, որ իր ելույթում «մատուցում» է Լուկաշենկոն՝ հավաքական պայքար Արևմուտքի դեմ:

Հայաստանին ոչ միայն դա պետք չէ՝ մեղմ ասած, այլ հակառակը, Հայաստանին թերևս շատ կարևոր է գտնել գործընկերային հնարավորություններ ՀԱՊԿ «դաշնակիցների» անտարբերության հետևանքով միայնակ մնալու ռիսկերը չեզոքացնելու համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը