«Երեկ երկու շատ խորհրդավոր իրադարձություններ տեղի ունեցան». Արթուր Դանիելյան

«Երեկ երկու շատ խորհրդավոր իրադարձություններ տեղի ունեցան». Արթուր Դանիելյան

Քաղաքական Ipress 2022-09-06 20:08:00 774
nartur-danielyan_vb7Sl.jpg

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ աշխարհի հակառակ բևեռներում երկու շատ խորհրդավոր և, ըստ էության, փոխկապակցված իրադարձություններ տեղի ունեցան: Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին «Ինստագրամ»-ում մի կարճ հաղորդագրություն պոստեց, իսկ Միացյալ Թագավորությունում փաստացի վարչապետ ընտրվեց Լիզ Թրասը:

Լիզ Թրասը հայտնի է հանրությանը որպես խարիզմայից զուրկ ու վարկանիշով իր մրցակիցներին զիջող մի անդեմ ու շատ հակառուս կուսակցական գործիչ, ով Բորիս Ջոնսոնի կաբինետում ԱԳ նախարար էր: Շատ ավելի նեղ շրջանակներում նա հայտնի է որպես բարոն Գերվիլ Հովարդի պրոտեժե: Հենց Հովարդի լոնդոնյան տանն էր տեղակայվել Թրասսի նախընտրական շտաբը: Նույնիսկ մինչև բրիտանական հետախուզությունում բարոն Հովարդի աշխատելը, իր տոհմական այս տունը դարեր շարունակ եղել է անգլիական քաղաքական պայքարի կիզակետում:

Հովարդի տոհմում բոլորը լորդ են: Հայրը հայտնի զինվորական էր, պապը` ՄԹ պառլամենտի «նայող» (իրենց մոտ դա կոչվում է «serjeant-at-arms»), պապու պապը Սաֆֆոլկի կոմսն էր և այդպես շարունակ: Հովարդի տոհմը միշտ պետության կառավարման առաջին շարքերում է եղել ընդհուպ մինչև Ռիչարդ 3րդ Առյուծասրտի ժամանակները: Հովարդները ժառանգաբար փոխանցում են ոչ միայն լորդի կոչումը և աթոռը Լորդերի պալատում, այլ նաև թագավորության հիերարխիայում 8-րդ տողն զբաղեցնող Կոմս Մարշալի պաշտոնը:

Եթե ժամանակին դա պահանջում էր Հովարդներից տիրություն անել թագավորի ձիերին ու ախոռներին, ապա հիմա նրանք կազմակերպում են իշխող տոհմի թագադրությունները, հուղարկավորության արարողությունները և այլ նմանատիպ միջոցառումներ: Հովարդների տոհմն ունի մեկ յուրօրինակ առանձնահատկություն՝ նրանք նման բարձրաստիճան տոհմերի շարքում միակն են, որ կաթոլիկ են:

Ո՛չ բողոքական ռեֆորմացիան, ո՛չ Կրոմվելի տեռորը նրանց չստիպեց հրաժարվել իրենց հավատքից և հավատարմությունից առ Հռոմի Պապ, ավելին, Գերվիլ Հովարդի նախապապերից երկուսին դատել ու մահապատժի են ենթարկել ճիզվիտական դավադրություններին մասնակցելու մեղադրանքով, իսկ կաթոլիկ եկեղեցին նրանց պաշտոնապես սրբադասել է: Այս տոհմը կարելի է վստահաբար համարել բրիտանիայի խորքային պետության հենասյուններից մեկը և միակը, որ չի դավանափոխվել, ավելին, ավանդաբար հենց Հովարդներն են դիվանագիտական և հետախուզական կապը պահպանում Միացյալ Թագավորության և Վատիկանի միջև: Լիզ Թրասի նշանակումը, ըստ էության, այս համագործակցության մի դրվագ է, որը պիտի էլ ավելի ուժգին քաշի Ռուսաստանի շուրջ ձևավորվող օղակը: Այդ օղակի մասնիկ է նաև Իրանի միջուկային գործարքը, որը, ստորագրվելու դեպքում, կփլուզի Երոպայում էներգետիկ ճգնաժամ առաջացնելու Մոսկվայի հույսերը, հետն էլ Ուկրաինական ֆիասկոն մարսելու շանսերը: Իրանն ընդունել է ԵՄ-ի կազմած վերջին փաստաթուղթը և պատասխան ուղարկել ԵՄ-ին ու ԱՄՆ-ին:

ԱՄՆ դիվանագետներն այն որակել են որպես «ոչ կառուցողական»: Մոտ երկու շաբաթ է փորձագետները փորձում են գուշակել, թե ինչ որոշում կկայացնեն, ի վերջո, կողմերը, և ահա երեկ Խամենեին ինստագրամում գրում է. «Այն, ինչ արել է Իմամ Հասանը, հիմնված էր տրամաբանական հաշվարկի վրա և ճիշտ էր»: Տվյալ պարագայում խոսքը մարգարե Մուհամեդի թոռ և շիա մահմեդականների երկրորդ իմամ Հասանի մասին է, ով պիտի ժառանգեր արաբական խալիֆաթը, երբ իր հորը՝ առաջին իմամ Ալիին, սպանեց օսմանների տոհմի հիմնադիր Մուավիան: Հասանը, հասկանալով, որ չի կարողանա դիմակայել Մուավիաին, պայմանավորվում է իրեն փոխանցել «թագը» և հետ վերցնել այն միայն Մուավիայի մահից հետո: Սակայն Մուավիան բնական է՝ խաբում է Հուսեինին և խալիֆաթը ժառանգում իր որդի Եզիդին:

Եզիդը պահանջում է, որ Հուսեինը հավատարմության խոստում տա իրեն: Հուսեինը հրաժարվում է և ընտանյոք հանդերձ դավադրաբար սպանվում է: Հուսեինի սպանության օրը մինչ օրս բոլոր շիա մահմեդականների գլխավոր կորնական հիշատակման օրն է: Այդ օրը նրանք ինքնախարազանմամբ են զբաղվում՝ Իմամ Հուսեինին օգնության չհասնելու համար:

Իմիջայլոց Հուսեինի սպանությունն այն կայծն է դառնում, որ կազմաքանդում է խալիֆաթը, և թույլ է տալիս պարսիկներին ապագայում վերականգնել իրենց պետականությունը: Խամենեին էլ ընդամենն ասում է՝ հիմա թույլ ենք, պիտի զիջենք, որպեսզի հետո աշխարհին տիրենք: Շատ կառուցողական բան է ասում՝ ըստ իս...

Սա փաստացի, Ռուսատանի դեմ ուղղված, արևմտա-իրանական դաշինքի սկիզբն է, որին, ըստ ամենայնի, շուտով կկպնի նաև Չինաստանը: Ինչպես տեսնում եք, թուրք-իրանական թշնամանքը շատ խորը արմատներ ունի, այն սկսվել է իսլամի առաջացման տարիներին ու ունի խորը կրոնական, պատմական, քաղաքական ու մշակութային հող:

Բախման բոլոր այդ նախադրյալները պահպանվում են մինչ օրս: Սա է պատճառը, որ սուննի Թուրքիան շատ մեծ հոռետեսությամբ է վերաբերվում շիա Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկմանը և ամեն գնով փորձում է ռուսների ձեռքերով Մեղրիով միջանցք բացել դեպի շիա Ադրբեջան, քանի Իրանն այն չի կլանել: Դե իսկ Մոսկվան էս վիճակում Արցախն էլ, Մեղրին էլ, տո երևի Աստրախանն էլ կտա, էնքան որ Ուկրաինական ճահճից թուրքերին հեռու պահի, ու Կովկասում Իրանին հակակշիռ ստեղծի»:

Поделиться
Класс
Send
img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Հասարակական 19875

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13569

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3213

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2346

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 495

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 492

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են