Երեխա են ուղարկել, որ ադրբեջանցիներին զգուշացնի՝ արոտավայրերը պատկանում են հայերին, երեխային ծեծել են. էդուարդ Այվազյան

Երեխա են ուղարկել, որ ադրբեջանցիներին զգուշացնի՝ արոտավայրերը պատկանում են հայերին, երեխային ծեծել են. էդուարդ Այվազյան

Հասարակական Ipress 2020-08-24 19:38:00 1686
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hoo_aXdZ8.jpg

Երեկ՝ օգոստոսի 23-ին, Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումները սկսվել են հայ անչափահաս երեխային ծեծելու պատճառով. բախման հետեւանքով կան տուժածներ, ձերբակալվածներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։

«Ջավախքի Թորյա գյուղի բնակիչներն ունեն արոտավայրեր եւ այդ արոտավայրերից մշտապես օգտվում են։ Ադրբեջանցիներն իրենց ոչխարներն են բերել ու լցրել այդ արոտավայրերում։ Հայկական գյուղի բնակիչներն էլ երեխա են ուղարկել, որպեսզի զգուշացնի, որ այդ արոտավայրերը պատկանում են հայկական գյուղերին։

Ադրբեջանցիներն էլ երեխային բռնել ու ծեծել են։ Դրանից հետո ամբողջ գյուղում հավաքվել են, այնտեղից էլ ադրբեջանցիներն են հավաքվել ու բախում է տեղի ունեցել. ադրբեջանցիներն էլ երկաթե ձողերով ու փայտերով են եղել։ Արդյունքում 2 կողմերից էլ կան տուժածներ, հիվանդանոց տեղափովածներ կան»,- պատմեց էդուարդ Այվազյանը։

 

Նա նշեց, որ այս պահին ոստիկանությունից հայտնում են՝ 11 բերման ենթարկված կա։

Այվազյանը պատմեց, որ բերման ենթարկվածների մեջ կան նաեւ հայեր։

«Նրանց համագյուղացիներն էլ, մոտ 60-70 հայեր, հավաքվել էին ոստիկանության մոտ եւ պահանջում էին ազատ արձակել հայերին։ Մարդիկ ասում են, որ շատ մեծ արտոնություն ունեն ադրբեջանցիները»,- ասաց նա։

էդուարդ Այվազյանի խոսքով՝ նման վեճերն երկու կողմերի միջեւ նորություն չէր, սակայն այդպիսի մեծ մասշտաբների վեճ չէր եղել. «Մոտ 3 ամիս առաջ էլ նույն ադրբեջանցիները Ախալցխա էին բերել մոտ 15 հազար ոչխար ու կրկին օգտվում էին հայկական արտովայրերից։ Մոտ 15 գյուղի բնակիչներ հավաքվել եւ պահանջել էին, որ նրանց հեռացնեն, այնուամենայնիվ, իշխանության կողմից արձագանք չեղավ եւ բնակիչներն ինքնուրույն հեռացրին նրանց։ Այդ ժամանակ բախում չեղավ»։

Поделиться
Класс
Send
img9085_SbhUr.jpeg

Վարդան Ղուկասյան․ Քաղաքապետարանի ճանապարհը՝ քրեական գործերի թաքցման կարճ ուղի՞

img9081_jwjbM.jpeg

Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանին

img9079_TmLck.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասացեք գոնե մի զիջում, որ Ադրբեջանն է արել». Փաշինյանը չկարողացավ պատասխանել պատգամավորի հարցին

img9078_YNeOv.jpeg

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է

img9077_2Ofyo.jpeg

Սարսափի մեջ ենք. Սյունիքո գյուղերի բնակիչները հաստատում են

img9074_JI9KV.jpeg

Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել

img9070_C7Dhx.jpeg

Կյանքումս 2 մեծ սխալ եմ գործել. մեկ, որ ամուսնացել եմ փոքր հասակում, մեկ էլ, որ ընտրել եմ Փաշինյանին

img9062_KG6qj.jpeg

«Ովքեր միանան ՔՊ-ին դավաճաններ են»․ Լևոն Հարությունյան

img7001_ie8d6.jpeg

Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար

img8668_bH8e5.jpeg

24 ժամ ջուր չի լինի. Տեղեկացեք

img9052_dhl7x.jpeg

Մարտի 23-ին սպասվում են G3 մակարդակի մագնիսական փոթորիկներ. Լևոն Ազիզյան

img9051_M0erl.jpeg

Կնոջը երկար նայելու համար անչափահասի սպանության բացառիկ տեսանյութն է հրապարակվել