Երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը. Նոր մանրամասներ են հայտնի

Երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը. Նոր մանրամասներ են հայտնի

Հասարակական Ipress 2024-07-05 12:20:00 1662
nvard-barseghyan_ZjTKF.jpg

Երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը, ենթադրաբար՝ այլ տղամարդու հետ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

Հինգ երեխաների հետ որպես անհետ կորած որոնվող 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը վեց տարի առաջ է տեղափոխվել Աշոցք համայնք։

Ըստ նրա՝ վերջինիս հետ նույն համայնք է գնացել նաև ամուսինը, որի հետ Նվարդը գտնվել է քաղաքացիական ամուսնության մեջ։ Մեծ Սեպասար գյուղում աշխատանքն են գտել, տարածքին մոտ տներից մեկում էլ ապրել են։ Մանուկյանի խոսքով ևս՝ արդեն շուրջ մեկ ամիս է՝ ինչ Նվարդը գյուղում չէ։

(Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 34-ամյա Նվարդը հունիսի 7-ին տաքսիով մեկնել է Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել է անհայտ ուղղությամբ):

«2018 թվականին են տեղափոխվել Արթիկ։ Թե նախկինում որ գյուղից, որ մարզից են եղել, տեղյակ չենք։ Բայց համայնքում ժամանակավոր աշխատանք ուներ. ֆերմայում էր աշխատում, անասնապահության գործեր էր անում»,- մանրամասնում է համայնքապետը:

Հինգ երեխաներից մեծը 11 տարեկան է, երկվորյակները 2015 թվականին են ծնվել, մյուսները 6 և 3 տարեկան են։

Մանուկյանի խոսքով՝ ըստ գյուղում տարածվող տեղեկությունների՝ Նվարդը գյուղից հեռացել է այլ տղամարդու հետ․ «Ծանոթացել է մեկ այլ տղամարդու հետ ու իր որոշումով այդ տղամարդու հետ էլ տեղափոխվել է ոչ հայտնի վայր։

Մեկ ամիս առաջ է գնացել, բայց թե ո՞ւր է գնացել, չգիտենք։ Գիտենք, որ ամուսինն է դիմել ոստիկանություն, որ ճշտի տեղը, ինֆորմացիա իմանա։ Գյուղացիները գիտեն իրենց ընտանիքին, բայց մնացած հարցերը արդեն եղել են նեղ անձնական, դրա համար ոչ ոք չգիտի՝ ո՞ւր է, մյուս տղամարդն ո՞վ է»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը