«Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

«Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Հասարակական Ipress 2025-01-04 12:39:00 663
nikol-pashinyan-2_Lm5RC.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է:

Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան և այնպես, որ այդ բարձրությունը հեռու լինի, այսինքն՝ անհասանելի լինի մեզ համար, մյուսների համար: Հերոսը այնքան բարձր տեղում է, որ մյուսները այդ տեղին չեն կարող հասնել, որովհետև մյուսները սովորական վարաքագծի, սովորական մտածողության, սովորական միջավայրի մարդիկ են: Հերոսությունը անհասանելի է միջին վիճակագրական քաղաքացու համար:

Այս ընկալումը ունենում է իր հաջորդ դրսևորումը՝ հերոսը զոհվածն է: Հերոսության վերաբերյալ իմ գրեթե բոլոր գրառումների, ելույթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հավանումների են արժանանում այն մեկնաբանությունները որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են: Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան:

Այս ընկալումից է բխում հուսահատության տեսությունը. եթե լավագույնները, հերոսները, այլևս չեն ապրում, ինչքանո՞վ է ընդհանրապես իմաստավորված և բարոյական ապրելու հանրային կամ հանրության որևէ անդամի ձգտումը:

Վերոնշյալ ընկալումը կարող է նշանակել նաև, որ մենք կամ հերոսներ չենք ունենալու այլևս, կամ հերոսներ ունենալու համար պետք է պատերազմ, որտեղ զոհերը կլինեն անխուսափելի և մենք «հանգիստ խղճով» կլրացնենք հերոսների մեր պանթեոնը:

Սա հասկանալիորեն սխալ, անընդունելի և կործանման ճանապարհ է և այս ճանապարհից ետ կանգնելու համար պետք է հերոսության ընկալումը մոտեցնել սովորական մարդուն, առօրյա, սովորական կյանքին: Պետք է հասկանալ, որ հերոս կարելի է լինել աշխատանքի, կրթության, ստեղծագործության մեջ, ամենօրյա վարքով ու գործելակերպով: Առօրյայի մեջ հերոսանալու այլ բանաձևեր պետք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքությունը, ուրիշներին իրոք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը և այլն. հազարավոր դեպքեր կարելի է նշել:

Բայց սրա խորքային նպատակն ու իմաստը հերոսության առօրեականացումն է և առօրյայի հերոսականացումը, որ հերոսությունը դառնա հանրամատչելի, հասանելի յուրաքանչյուրին, որ հերոսությունը լինի համատեղելի կյանքի հետ:

Իսկ ո՞ւր մնաց հայրենիքի՝ պետության պաշտպանությունը: Ուժեղացավ. որովհետև երբ հերոսականությունը ոչ թե ուրիշ, առանձնահատուկ մարդկանցն է, այլ բոլորինս՝ բանակից փախնելը կլինի ամոթ և ոչ թե մի լուռ բայց տարածված «լեգիտիմությամբ» պարուրված՝ թե բա «մենք հո հերո՞ս չենք. հերոսներն առանձնահատուկ մարդիկ են, որոնք Եռաբլուրում են: Ես Եռաբլուրում չեմ, ինձնից ի՞նչ հերոս: Դրա համար խնդրում եմ ինձ ու իմ զավակներին զրկեք ՀՀ քաղաքացիությունից, որ բանակ չգնանք. ես ո՞ւր, հերոսությունն ուր»:

Ոչ, հերոսը ուրիշը չէ, հերոսը դու՛ ես, ու ես ու դու պետք է հերոսանանք կրթության, աշխատանքի, օրինապահության, ապրելակերպի, գործելակերպի մեջ: Հույս ունենք հայրենիքի համար զոհվելու կարիք չի լինի, բայց եթե լինի, այո՛, պիտի նաև զոհվենք հայրենիքի համար ու երբ ապրելու մեջ արդեն հերոսացել ենք, չենք մտածի, թե հերոսը ես չեմ, հերոսությունը հեռու է, ուրիշի և ոչ թե իմ անելիքն է: Ու այս պարագայում իմ/քո զոհվելու պատրաստակամությունը կլինի ոչ թե հերոսանալու, այլ իմ/քո ապրած հերոսությունը պաշտպանելու համար ու այս փաստի բերումով պաշտպանելը կլինի խորը գիտակցություն, պաշտպանությունը կլինի ավելի արդյունավետ, որովհետև չի լինի քիչ հերոսների ուսերին դրված անտանելի բեռ:

Ու երբ խաղաղ կյանքում հերոսացած կլինես/կլինեմ/կլինենք, խաղաղությունը պաշտպանելը կնույնականացնես հայրենիքդ՝ պետությունդ պաշտպանելու հետ եւ ոչ թե հերոսանալու միակ տարբերակը կլինի պատերազմելն ու զոհվելը, այն ընկալմամբ, թե խաղաղության ու ապրելու մեջ ոչ մի հերոսական բան չկա:

Խաղաղության ու ապրելու մեջ կան հերոսական բազմաթիվ բաներ ու դա նախ պետք է իմանալ ապա եւ պետք է իրագործել: Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13560

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 423

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»