«Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն բացահայտ ասում են, որ նոր հարձակում է լինելու Հայաստանի վրա». Նաիրի Հոխիկյան

«Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն բացահայտ ասում են, որ նոր հարձակում է լինելու Հայաստանի վրա». Նաիրի Հոխիկյան

Քաղաքական Ipress 2023-10-27 12:56:00 795
img9225_Dnxlr.jpeg

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ են խոստացել Նիկոլին Արևմուտքում, և ի՞նչ զոհողությունների է նա գնում դրանց համար.

Ակնհայտ է, որ Հայաստանը անշեղորեն գնում է դեպի Արևմուտք և մտնում է տարածաշրջանի թուրքական քաղաքական արբանյակային տիրույթ։

Նիկոլ Փաշինյանի համոզմունքն է միշտ եղել, որ Ռուսաստանը հեռու է, իսկ Թուրքիան մեր կողքին է, հետևաբար այսօրվա լավ ապրելու համար պետք է ամեն կերպ բարեկամանալ Թուրքիայի հետ, որն էլ իր հերթին ԱՄՆ -ի ու հավաքական Արևմուտքի դաշնակիցն է։ Ռուս-թուրքական բարեկամությունը ժամանակավոր ու թվացյալ է, որի ավարտը կդառնա նոր մեծ պատերազմ, ինչպես պատմության մեջ եղել է առնվազն 11 անգամ։

Բայց Բրյուսելում ու Վաշինգթոնում բազմիցս են Նիկոլին խոստացել հանգիստ և կուշտ ապրելու պայմաններ, որոնց համար նա նախ պետք է Հայաստանից հանի Ռուսաստանի ներկայությունը' ռազմաբազաները և քաղաքական ազդեցության այլ լծակները։ 

Դժվար է լինելու անջատվել Ռուսաստանից, ցավոտ ու կորուստներով է լինելու, բայց Փաշինյանը պետք է իր մեջ ուժ գտնի անել այդ քայլը. սա են 2018-ից սկսած բանակցությունների ժամանակ ասում Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները։

Ռուսաստանին մեր տարածաշրջանից քշելու Նիկոլի ստանձնած պարտավորությունն արդեն արժեցել է Արցախի ամբողջական հանձնում, 6000-ից ավելի մարդկային կորուստ, 120.000-ից ավելի փախստականներ, Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քկմ կորուստ... և սա դեռ ամենը չէ։ Ռուսաստանը բոլոր կայսրությունների նման չափազանց դաժան է։

Ռուսաստանին քշելու դիմաց Նիկոլին ծանր կորուստների քաջության դրդող Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն բացահայտ ասում են, որ նոր հարձակում է լինելու Հայաստանի վրա։

Հուսով եմ, մարդիկ հասկանում են, որ այդ նոր հարձակումը նշանակում է նոր տարածքների կորուստ և նոր մարդկային զոհեր, որոնք լինելու են ոչ թե Նիկոլի կամ նրա մտերիմների ընտանիքի անդամներ, այլ սովորական մարդկանց, որոնք լավ ապրելու խոստումների համար զոհաբերում են իրենց զավակների կյանքը»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը