Եթե ես մի բան պետք է անեմ՝ անում եմ պատվով. ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյան

Եթե ես մի բան պետք է անեմ՝ անում եմ պատվով. ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյան

Հասարակական Ipress 2020-08-21 21:10:00 558
yoo_CeF9p.jpg

Իմ մտքով նման բան չի անցել, որովհետեւ, եթե ես մի բան պետք է անեմ՝ անում եմ պատվով, ի սրտե, ու չեմ մտածում, արդյո՞ք մեդալ կլինի դրա համար, պարգեւի կարժանանամ։ Այս մասին հայտարարել է վարչապետի միջնորդությամբ  այսօր՝  օգոստոսի 18-ին, Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանարժանացած  կապիտան Ռուբեն Սանամյանը։ Նա պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

«Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն», նշված է ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր Ֆեսյբուքյան էջում նշել է, որ կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

«Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:

Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը», գրել է Շ.Ստեփանյանը:

ՀՀ ազգային հերոսը նշել է, որ պարտավոր է լինել ավելի մարտունակ, քո ջոկատի հետ միասին, քո զորքի հետ միասին, քո ժողովրդի հետ միասին, եւ անես այն, ինչը դեռ կիսատ ես թողել, շարունակես այդ գործը մեծ ոգով ու պատվով։ 

«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունը իմ մեջ չի վերացել, չի էլ վերանա», ասել է Ռուբեն Սանամյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը