Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Հասարակական Ipress 2020-04-04 19:40:00 12420
gfz_hWz8v.jpg
Поделиться
Класс
Send

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կարևոր հարցերի շուրջ  զրուցել ենք Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, բժիշկ-վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ։

 

- Ինչպե՞ս կմեկնաբանեք աշխարհում տեղի ունեցող գործընթացները կորոնավիրուսի համաճարակի բռնկման ենթատեքստում։

- Այսօր աշխարհում ընթանում է պատերազմ երկու կենսաբանական տեսակների միջև՝ վիրուսի և մարդու։ Բնության մեջ գոյություն ունեն մի քանի միլիոն տեսակի վիրուսներ։ Գիտությանը հայտնի են դրանցից մոտ 6000-ը։ Բնության մեջ վիրուսների գոյատևման հիմնական նախապայմանը դրանց՝ նոր տերեր ձեռք բերելու ընդունակությունն է։ Իրականում վիրուսին «ցանկալի» չէ, որ ոչնչացնի իր տիրոջը, քանի որ դրանով կավարտվի նար վիրուսի կենսաբանական ցիկլը։ Ժամանակ առ ժամանակ վիրուսին հաջողվում է հաղթահարել տեսակային պատնեշը, ներթափանցել նոր տեսակի մեջ, տվյալ դեպքում՝ մարդու, և սկսել իր հաղթարշավը։ Ահա թե ինչ է տեղի ունեցել հիմա։ Եվ որքան արագ վիրուսը կարողանա բազմանալ կենսաբանական նոր տեսակի մեջ, այնքան մեծ է իր իսկ գոյատևման հավանականությունը։

- Առհասարակ, ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի վերաբերյալ գիտական հանրությանը։

- Կորոնավիրուսը բնության մեջ վիրուսի նոր տեսակ չէ։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է 1937 թվականին թռչունների մոտ և 1965 թվականին՝ մարդկանց։ Արդեն իսկ հայտնաբերված է կորոնավիրուսի 40-ից ավելի տեսակ։ Մինչև վերջերս համարվում էր, որ կորոնավիրուսի միայն 6 տեսակն է մարդու համար ախտածին։ Covid-19 շտամը, որը համաճարակային բռնկում է տվել աշխարհում, գիտության կողմից բացահայտված յոթերորդ տիպն է։
Կորոնավիրուսն իր առաջին բռնկումը տվել է Չինաստանում 2002-2003 թվականներին՝ առաջացնելով ատիպիկ թոքաբորբ (SARS)։ Վիրուսը տարածվել էր 30 երկրներում։ Պետք է նշեմ, որ կորոնավիրուսն իր մահացության տեսակարար կշռով այդքան էլ մեծ չէ։ Այսպես, ի համեմատ SARS-ի, որն ունի 9,6% մահացություն, կամ H1N1 վիրուսի՝ 17,4% մահացությամբ, նոր կորոնավիրուսի մահացությունը գնահատվում է 2,3-3,3%։
Ապացուցված է, որ կորոնավիրուսը քայքայվում է 56 աստիճան ջերմաստիճանում 15 րոպեի ընթացքում։ Հետևաբար, սխալ է այն կարծիքը, որ ամռանը կորոնավիրուսն ինքն իրեն կվերանա։ Ցավոք, մենք չենք կարող ապավինել ամռանն ու արևին։ Էպիդեմիկ շղթաները պետք է ընդհատվեն․ հույսը չի կարելի դնել բնության վրա։

- Ինչպե՞ս կարելի է կանխարգելել կորոնավիրուսը։

- Առայժմ չկա կորոնավիրուսի հատուկ կանխարգելիչ միջոց, ինչպես և չկա կորոնավիրուսի սպեցիֆիկ բուժման միջոց։ Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում առհասարակ գոյություն ունի սպեցիֆիկ կանխարգելման մեթոդաբանություն։ Խոսքը գնում է պատվաստանյութերի մասին։ Երբ դեկտեմբերի 8-ին Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հունվարի 10-ին չինացի գիտնականներն արդեն իսկ բացահայտել են վիրուսի գենոմը, ինչի արդյունքում լուծվեց երկու կարևոր հարց․ հնարավոր եղավ ախտորոշել վիրուսի տեսակը ու հիմք դնել պատվաստանյութ գտնելու գործընթացին։ Այսօր աշխարհի լավագույն գիտական կենտրոններում կատարվում են հսկայածավալ բժշկագիտական հետազոտություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար։ Միացյալ Նահանգներում, օրինակ, մեր հայրենակից Նուբար Աֆեյանի կողմից ղեկավարվող Մոդերնա թերապևտիկ ընկերությունում գնում են պատվաստանյութի սինթեզի աշխատանքներ։ Կամ Կանադական Մեդիկագո բիոտեխնոլոգիական ընկերությունը շատ հետաքրքիր լուծումներ է փորձում գտնել գենային ինժեներիայի միջոցով։ Մեդիկագոյում վիրուսի գենոմը ներարկում են ծխախոտաբույսի բակտերիաների մեջ, և բույսից ստացվող սպիտակուցը մշակում այնպես, որ ստացվի համապատասխան պատվաստանյութ։ Նույն այս Մեդիկագո ընկերությունը 2009 թվականին կարողացել է սինթեզել H1N1 վիրուսի պատվաստանյութ, որն այսօր հաջողությամբ կիրառվում է։

- Եթե պատվաստանյութ դեռևս չկա, ինչպիսի՞ն պետք է լինեն հակահամաճարակային միջոցառումները։

- Հակաէպիդեմիկ միջոցառումների մեջ առաջին տեղում պետք է լինեն մեկուսացումն ու էպիդեմիկ շղթայի կազմալուծումը։ Եթե մենք չենք կարող բոլորին հստակ ախտորոշել, ապա բոլոր ջերմող ու հարբուխ ունեցող հիվանդներին պետք է գնահատենք որպես պոտենցիալ կորոնավիրուսով հիվանդներ։ Այդ մարդիկ պարտադիր պետք է մեկուսացվեն։ Այստեղ շատ մեծ դերակատարություն ունի ինքնագիտակցությունն ու ինքնամեկուսացման գիտակցված կիրառումը։ Ինչու՞ Չինաստանը կարողացավ օպերատիվ հաղթահարել այս խնդիրը։ Պատճառն այն է, որ նրանց հաջողվեց ընդհատել էպիդեմիկ շղթան։ Այստեղ դեմոկրատիա չի կարող լինել։ Այստեղ երկընտրանք չի կարող լինել։ Պետք է խստագույն մեթոդներով կարողանալ կասեցնել վիրուսի առաջխաղացումը։

- Ինչպե՞ս կարելի է կոտրել էպիդեմիկ շղթան։

- Կորոնավիրուսի ռեպրոդուկցիայի ինդեքսը հավասար է չորսի։ Այսինքն, կորոնավիրուսը պահպանում է իր կենսունակությունը և կարողանում է շարունակել իր հաղթարշավը, եթե վարակված ամեն մարդ վարակում է չորս և ավելի մարդու։ Հակառակ դեպքում վիրուսը դատապարտված է ոչնչացման։ Էբոլա վիրուսի համար այդ ցուցանիշը հավասար է երկուսի, կարմրախտի համար՝ վեցի, կարմրուկի համար՝ տասնհինգի։ Հատկանշական է, որ սեզոնային գրիպի համար ռեպրոդուկցիայի ինդեքսը նույնպես չորս է։ Ստացվում է, որ եթե հնարավոր լինի վարակված յուրաքանչյուր մարդու մեկուսացնել այնպես, որ նա չվարակի հասարակության ևս չորս անդամների, վիրուսը կավարտի իր կենսաբանական ցիկլը։

- Ո՞րն է վիրուսի խոցելի խումբը։ Ու՞մ է պետք պաշտպանել առաջին հերթին։

- Նոր կորոնավիրուսը ներթափանցում է թոքեր։ Դեպքերի 80%-ում այն մարդու վրա որևէ  բացասական հետևանք չի թողնում։ Խնդիրն այն է, որ սա կորոնավիրուսի նոր տեսակ է, որը ներթափանցել է մարդու օրգանիզմ։ 20%-ի մոտ վիրուսի բացասական հետևանքները դրսևորվում են խոցելի խմբի մոտ՝ 60 տարեկանից մեծ մարդիկ, քրոնիկ բոլոր տեսակի հիվանդություններով տառապող մարդիկ։ Չինացի բժիշկները պարզել են, որ այնտեղ մահացածների երկու երրորդը կազմել են տղամարդիկ, մեկ երրորդը՝ կանայք։ Մահացածների 80%-ը եղել են 60-ից ավել տարիքի մարդիկ։ Մահացածների 75%-ը ունեցել են քրոնիկ հիվանդություններ՝ սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, թոքային պաթոլոգիա։ Չինաստանում մահացության միջին ցուցանիշը կազմել է 2-2.2%, իսկ Իտալիայում այդ ցուցանիշն արդեն մոտենում է 7%—ի։

- Ինչպե՞ս կարելի է կլինիկորեն տարբերել նոր կորոնավիրուսը․ որո՞նք են ախտանշանները։

- Կորոնավիրուսը կլինիկորեն հստակ տարբերակել հնարավոր չէ։ Այն շնչառական վիրուսների դասին է պատկանում։ Բայց Չինաստանի վիճակագրությունը վկայում է, որ հիվանդների 89%-ի մոտ եղել է 38-38.5 ջերմություն, 81%-ի մոտ եղել է չոր հազ։ 31%-ի մոտ եղել են հեռահար խզոցներ, շնչահեղձուկ, 11%—ի մոտ են եղել մկանահոդային ցավեր, և միայն 4%-ի մոտ է նկատվել քթահոսություն։ Այսինքն, սրանք այն կլինիկական նշաններն են, որոնց առկայության դեպքում, հաշվի առնելով էպիդեմիկ իրավիճակը, յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր բուժաշխատող պետք է առաջին հերթին մտածի վիրուսի պոտենցիալ առկայության մասին։ Իհարկե, ախտորոշել կարող ենք թեստի միջոցով միայն, բայց եթե մարդու մոտ կա քթահոսություն, սա բավականին ծանրակշիռ փաստ է վիրուսի առկայությունը բացառելու համար։

- Ինչպե՞ս են մարդիկ վարակվում վիրուսով։

- Նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Գրկախառնություն, ձեռքով բարևել, համբուրվել։ Գոյություն ունեն վարակի փոխանցման ռիսկի գործոններ։ Կորոնավիրուսի դեպքում դրանք մի քանիսն են․ նվազագույն հեռավորությունը մարդկանց միջև չպաշտպանված կոնտակտի դեպքում պետք է լինի նվազագույնը մեկ մետր։ Վարակման հավանականությունը խիստ մեծանում է փոքր և չօդափոխվող տարածքներում 15 րոպե և ավելի գտնվելու դեպքում։ Առանձնացված են նաև վարակման ռիսկի առարկաներ, որոնք մեր կենցաղում թերևս մեծ դերակատարություն ունեն։ Դրանք են հեռախոսները, դրամապանակները, պայուսակներն ու, վերջապես, փողը։ Կա հստակ վիճակագրություն, որ փայտի և պլաստիկի վրա վիրուսն ընդունակ է գոյատևել մինչև 48 ժամ, հագուստի վրա՝ 12 ժամ, մետաղական մակերեսների վրա՝ մինչև 24 ժամ։ Այսինքն, բոլոր այս մակերեսները դառնում են վիրուսի փոխանցման պոտենցիալ առարկաներ։ Ապացուցված է նաև, որ յուրաքանչյուր մարդ ակամայից օրվա ընթացքում նվազագույնը 100 անգամ չգիտակցված ձեռք է տալիս իր դեմքին։ Իհարկե, դա կարող է դառնալ նաև վիրուսի փոխանցման հնարավորություն։

- Ինչպե՞ս են թեստավորում պացիենտներին՝ արյա՞ն միջոցով։

- Ոչ, թեստավորում են քթից կամ բերանի խոռոչից վերցրած լորձի նմուշի հիման վրա։ Թեստի արդյունքները հայտնի են դառնում երկու ժամվա ընթացքում։ Նաև ապացուցված է, որ եթե սատուրացիան՝ այսինքն արյան հագեցվածությունը թթվածնով ցածր է 92%—ից, իսկ մարդու մոտ առկա են կլինիկական ախտանիշներ, էպիդեմիկ վիճակում մենք պետք է մտածենք հնարավոր վարակվածության մասին։

- Հնարավո՞ր է՝ մարդու մոտ հիվանդության ախտանիշներ չլինեն, բայց նա լինի վիրուսի փոխանցող։

- Այո, հնարավոր է։ Հաճախ այդպես էլ կա։ Կորոնավիրուսի դեպքում վարակակիրը նվազագույնը 14 օր շարունակ վտանգավոր է շրջապատի մարդկանց համար ու կարող է բազմաթիվ մարդկանց վարակել։ Կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ապավինել ոչ միայն պետության ջանքերին, այլև մարդկանց քաղաքացիական պատասխանատվությանն ու կոլեկտիվ գիտակցությանը։ Հասարակությունը պետք է համախմբված լինի, պետք է ճիշտ հարցադրումներ անի, մեր մշակութային ու կենցաղային սովորույթները նույնպես պետք է փոփոխվեն ու ադապտացվեն իրականությանը։ Հայերը շատ ազգերի հետ համեմատ ավելի շփվող են, ավելի շատ են արտահայտում իրենց զգացմունքները, թերևս, սա է պատճառներից մեկը, ինչու է վիրուսն արագ տարածվում։

- Արդյո՞ք կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով։

- 2002 թվականին, երբ Չինաստանում բռնկվեց կորոնավիրուսի SARS համաճարակը, անցկացվեց շատ հետաքրքիր մի հետազոտություն։ Վիրուսի գենետիկ նյութը հայտնաբերվեց է նաև մեզի ու կղանքի մեջ։ Պարզվեց, որ, վիրուսի ախտորոշում կարելի է իրականացնել ոչ միայն բերանի խոռոչից վերցված հեղուկի միջոցով։ ։ Կա հստակ վիճակագրություն, թե վարակման որ օրն ինչ խտություն է ունեցել վիրուսը մեզի կամ կղանքի մեջ։ Պետք է նշել, որ էպիդեմիկ տեսանկյունից սեռական ճանապարհը որպես վիրուսի փոխանցման ուղի կարևոր նշանակություն չունի։ Ցանկացած ինֆեկցիայի պանդեմիկ բնույթը պայմանավորված է իր վարակելիությամբ, իսկ շնչառական վիրուսը փոխանցվում է հիմնականում շնչառական մեխանիզմով, այդ իսկ պատճառով ունի մեծ վարակելիություն։ Չեմ բացառում, որ կարող են լինել վիրուսի միզասեռական ուղիով վարակման դեպքեր, բայց համաճարակաբանական տեսանյունից այդ դեպքերը նշանակալի չեն։

- Արդյո՞ք կերակրող մայրերը վարակվելու դեպքում կարող են կերակրել նորածիններին։

- Ապացուցված է, որ վիրուսը կրծքի կաթի միջոցով չի կարող ներթափանցել երեխայի օրգանիզմ։ Միևնույն ժամանակ, կերակրելու ընթացքում մոր և երեխայի միջև նվազագույն թույլատրելի սահմանը, բնականաբար, խախտվում է, այսինքն, անխուսափելի է դառնում վիրուսի փոխանցումը օդակաթիլային ճանապարհով։ Հետևաբար, ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ բոլոր շնչառական վիրուսների առկայության դեպքում կերակրող մայրը պետք է երեխային կերակրի կթած կաթով։

- Ի վերջո՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։

- Խուճապի ոչ մի բան չկա։ Հարկավոր է լինել զգոն, լինել արթուն ու գիտակցել մի կարևոր ճշմարտություն․ խոսքը գնում է կոլեկտիվ իմունիտետի, կոլեկտիվ բուժման մասին։ Չի կարող հասարակության մի մասը լինել վարակված, մյուս մասը՝ ոչ։ Մենք մեր երկրի տերն ենք, և պետք է կարողանանք գիտակցված քայլերի միջոցով պայքարել վիրուսի դեմ։ Վստահ եմ, հաջողության կհասնենք։

Աղբյուրը Blognews.am

Поделиться
Класс
Send
gsh_Hbfz4.png

Գլխավոր շտաբի կոշտ պատասխանը Էդմոն Մարուքյանին

naxarar_jUrIv.jpeg

Առողջապհության նախարարը լավ և վատ լուր է հայտնում

nym_k8dMt.jpg

Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը ԱԺ դահլիճում «հաշիվներ է մաքրում». Տեսանյութ

mkkkkkk_jDiw0.jpg

«Ասում եմ, որ թոռնիկ է ունենալու». ինչպես է Հրաչ Մուրադյանը մայրիկին հայտնել, որ երեխայի է սպասում. Տեսանյութ

po_T-ss2.jpg

Ողբերգական ավտովթար. «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի. 1 հոգի տեղում մահացել է

hr_uxYkE.jpg

«Երբ հայերն ու ադրբեջանցիները սկսեն նորմալ կյանքով ապրել, ավելի հեշտ կլինի լուծել քաղաքական հարցերը». Տեսանյութ

mbc_0l4jq.jpg

Արա Մարտիրոսյանը սիրավեպ ունի՞ հայտնի վրացի գեղեցկուհի մոդելի հետ. միայն թե տեսնեք նրանց ժամանցը Երևանում և մոդելի շքեղ ծաղկեփնջերը (լուսանկար,տեսանյութ)

nfdd_OMbwX.jpg

Լավրովը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

mfim_OmUBE.jpg

Տեսանյութ. Ինչ բիզնես է հիմնում Հայաստանում Շպռոտը

hdd_VVULo.jpg

Արտակարգ դեպք Երևանում

jnj_bFI9w.jpg

Սերգեյ Լավրովի պատասխանն Ալիևին. Տեսանյութ

kml_LjDl_.jpg

Օլգա Բուզովան՝ վերակենդանացման բաժանմունքում․ հրապարակվել է առաջին լուսանկարը հիվանդանոցից

mkpp_f8T89.jpg

Ադրբեջանցիները շարունակում են ավերել հայերի ունեցվածքը (տեսանյութ)

nm_lCp0p.jpg

Որ դեպքում քաղաքացիները չեն կարող լքել Հայաստանը. կառավարության նոր նախագիծը

jho_kDDLb.jpg

Վթարային ջրանջատում նշված հասցեներում

bdk_9lQOx.jpg

«Բարի լույս, Երևա՛ն». Զախարովան լուսանկար է հրապարակել

mhhhh_MBvFh.jpg

Քիմ Քարդաշյանը «փոքրիկ» բիկինիով լուսանկար է հրապարակել

mlo_2btPY.png

Մոսկվան ստիպված էր հանել դիմակը և հայտարարել, որ Վաշինգտոնը ձախողել է ռուս-թուրքական ծրագրերը

ngr_DT9_0.jpg

Անձրև և ամպրոպ. եղանակը ՀՀ-ում

nnn_C6QFh.jpg

Գազանջատում նշված հասցեներում

mlom_W6tni.jpg

Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Տեր–Պետրոսյանի հայտարարությանը

mgo_3kao4.jpg

Աստղագուշակ մայիսի 6-ի համար

kop_IHdPZ.jpg

Ծառայակցին սպանած զինվորը ձերբակալվեց. Մանրամասներ

mnb_SITLb.jpg

Սամվել Ալեքսանյանի կնոջ ծննդյան հյուրերի ցանկում էին Արփի Գաբրիելյանը, Արուս Տիգրանյանը. Տեսանյութեր

mgf_yvvu4.jpg

Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լևոն Տեր–Պետրոսյանին

Իրադարձային 51837

Բացառիկ տեսանյութ. Ինչպես է սկեսուրը ծեծում հարսին. Սարսափելի է

Իրադարձային 51003

Տեսախցիկն արձանագրել է Փարաքարի սարսափելի վթարի պահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 16500

«Եկել եմ՝ տեսնելու մեր գանձին». նոր տեսանյութ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ

Իրադարձային 14337

Հայտնի է Եղեգնաձորի սարսափելի սպանության պատճառը. Քրոջ որդու գլխին է կրակել. ՖՈՏՈ

Բանակ 12969

19 գերի, այդ թվում կանայք, խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանցիների կողմից. Հայտնի են անունները

Հասարակական 12537

Գերիները ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական 11586

Նկարներից պարզ կլինի, թե ինչու Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը չեն ցանկանում հրաժարվել իրենց իշխանությունից. Ղազարյան

Life 11229

Պետք է անցնես ինքդ քո վրայով, ավելի լավ է մատուցող աշխատես, քան երեխադ սոված մնա. Արփինե Բեկջանյանը՝ ԱՄՆ-ում աման լվալու, մատուցող աշխատելու, որդու՝ իրեն չներելու և մերկանալու մասին (Video)

Իրադարձային 6654

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 3 զինծառայողի. Անուները հայտնի են. ԶԼՄ-ներ

Իրադարձային 6318

Ողբերգական դեպք Շիրակում. Արցախյան պատերազմի մասնակիցը սարսափելի մահով մահացել է

Life 198471

Գագիկ Ծառուկյանի գեղեցկուհի հարսիկը, Սիրուշոյի երեխաները, Գոհարի չտեսությունը ու ցուցամոլությունը, Նանայի նոր սերը. աստղային շաբաթվա ամփոփում (տեսանյութ)

Միջազգային 96660

Առցանց հանդիպման ժամանակ քաղաքական գործչի կինը մերկ վիճակում հայտնվել է էկրանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 79623

Տեսանյութ. Ինչպես են նախապատրաստվում Ծառուկյանի որդու հարսանիքին

Իրադարձային 68469

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի սարսափելի վթարից

Life 60219

«Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը և նրա արձագանքը

Իրադարձային 51837

Բացառիկ տեսանյութ. Ինչպես է սկեսուրը ծեծում հարսին. Սարսափելի է

Իրադարձային 51003

Տեսախցիկն արձանագրել է Փարաքարի սարսափելի վթարի պահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Life 39765

Տեսեք, թե ինչ տեսաքով է Վովա Գաապարյանի ազջիկը գնացել Ծառուկյանի հարսանիքին. ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 39582

Նայեք, թե ինչքան համեստ են իրենց պահում Նվեր Ծառուկյանը և Արփին (տեսանյութ)

Հասարակական 34461

Հովհաննես Ազոյանի սկանդալային մեկնաբանությունը՝ Ալիևի բացած «պուրակի» մասին