«Դիմում եմ իշխանությանը. բացե՛ք Ֆրանսիայի հրապարակը»

«Դիմում եմ իշխանությանը. բացե՛ք Ֆրանսիայի հրապարակը»

Քաղաքական Ipress 2022-05-29 00:54:00 1227
fransiayi-hraparak_evD6L.jpg

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնպես պատահեց, որ այսօր առավոտյան քաղաքի կենտրոնում էի: Պիտի գնայի Կողբացի, բայց քանի որ այսպես կոչված ընդդիմությունը, այսպես կոչված, հեղափոխություն է անում, կոնսերվատորիայի մատույցներում իջա ավտոբուսից ու քայլեցի դեպի Կողբացի:

Մինչև հիմա մոտիկից չէի տեսել, թե ինչ պայմաններում են քաղաքի կենտրոնում հանգրվանել, այսպես կոչված, հեղափոխականները: Նախ՝ մատների վրա կարելի էր հաշվել նստացուցավորներին: Երկրորդ՝ մոտիկից ծանր հոտ էր նստած այդ շրջափակված հրապարակում:

Մեծ չափերի ցելոֆաններ կային՝ կեղտոտ, ծառերի տակ թափթփած: Թափանցիկ վրաններից, թե հանգրվաններից այն կողմ երևում էր աղբը, ոչ այնքան հիգիենիկ վիճակը: Երրորդ՝ այսպես կոչված ընդդիմության ոչ մի կարկառուն դեմքի չհանդիպեցի:

.... Անգամ ֆրանսիացին է զարմանում, ասում է՝ նման բան չէր կարող լինել Փարիզի կենտրոնում, իշխանությունն ուղղակի թույլ չէր տա կաթվածահար անել Փարիզը ու ոչ թե որովհետև Ֆրանսիայի իշխանությունը պակաս ժողովրդավար է, այլ որովհետև չի կարելի դա թույլ տալ քաղաքի կենտրոնում: Դիմում եմ իշխանությանը. բացե՛ք Ֆրանսիայի հրապարակը ու վերջ:

Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ խրտվիլակների խումբ: Խոսեք այդ ընդդիմություն կոչվածի հետ, բավական է ջայլամի պես գլուխներդ ավազի մեջ պահեք: Սկսեք խոսել նրանց հետ, մի բան, որ վաղուց պիտի արած լինեիք: Ի վերջո, սա ձեր ստեղծած, ձեր տենչած ընդդիմությունն է: Բարի եղեք լեզու գտնել ձեր ծնածի հետ»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը