Դերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չի եղել. Տեսանյութ

Դերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չի եղել. Տեսանյութ

Հասարակական Ipress 2022-05-27 23:41:00 1056
Հետևեք մեզ՝ Telegram-ում
harutyun-movsisyan_Tkt_z.jpg

Երեկ համացանցում և որոշ կայքերում տեսանյութ էր տարածվում, որտեղ մի տղամարդ դրոշը ձեռքին բնակարանի պատշգամբից ողջունում է ընդդիմադիրների երթը մայրաքաղաքի փողոցներով: Առանձին օգտատերեր և որոշ կայքերը սկսեցին գրել, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթին իր բնակարանի պատշգամբից աջակցում է նաև հայտնի դերասան Հարություն Մովսիսյանը:  

Հարություն Մովսիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց․  «Այդ մարդն անգամ նման էլ չէ ինձ: Մի ժամանակ էլ իմ մասին գրում էին, որ մահացել եմ: Վստահ եմ՝ նույն մարդկանց ձեռագիրն է»։

Поделиться
Класс
Send