Դեսպանների այց Սյունիքի մարզ․ Երեւանը հրաժարվել է

Դեսպանների այց Սյունիքի մարզ․ Երեւանը հրաժարվել է

Քաղաքական Ipress 2022-05-27 20:58:00 1983
syuniki-marz_Y2cqG.jpg

Lragir.am- Հայաստանում ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի դեսպաններն այցելել են Սյունիքի մարզ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Խոսվել է սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին. դեսպանն ընդգծել է, որ ինքը հասկանում է, որ Սյունիքի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջան է։

Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է աջակցություն ցուցաբերել մարզին ԱՄՆ տարբեր պետական ​​կառույցների միջոցով։ Մարզպետը կարևորել է դեսպանի պարբերաբար այցելությունները Սյունիք՝ նշելով, որ դա որոշակի ցուցիչ է տեղի բնակիչների համար։ Նույն օրը Սյունիքի մարզ է մեկնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանն այցելել է Տեղ և Պարույր Սևակ սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ։

Կապանում Սյունիքի մարզի վարչակազմի ներկայացուցիչները «երախտագիտություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար»։ Դեսպանին ներկայացվել են Հայաստանի սահմանի այս հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները, ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվան արդեն գծել է «Հայաստանի սահմանները» Տեղ և Պարույր Սեւակ գյուղերի մոտ՝ այնտեղ տեղավորելով իր սահմանապահներին։ Ռուսաստանը պատրաստ է իր սահմանակետերը տեղադրել Հայաստանի նոր «սահմանին», որը մտադիր է գծել «ըստ խորհրդային քարտեզների»։ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է նույնիսկ իր «խորհրդային սահմանների» պաշտպանությունից։ Այդ պարագային ոչ Բայդենը կարող է օգնել, ոչ Շառլ Միշելը, ոչ էլ ինքը Տեր Աստված։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը