Վրաստանից դեպի Հայաստան վերաարտահանումը կրկնապատկվել է

Վրաստանից դեպի Հայաստան վերաարտահանումը կրկնապատկվել է

Քաղաքական Ipress 2022-12-22 20:07:00 351
vrastan_SDop7.jpg

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանով վերաարտահանվել է 1,630 մլրդ դոլարի ապրանք, ինչը գրեթե 61 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի՝ զգալիորեն աճել է վերաարտահանումը դեպի հարևան երկրներ. դեպի Ռուսաստան արտահանումն աճել է մոտ 110 տոկոսով, Հայաստան՝ 201,5 տոկոս, Ադրբեջան՝ 18,2 տոկոսով, իսկ Թուրքիա՝ 135 տոկոս։

Հարևան երկրներից 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամսիներին ամենաշատ վերաարտահանումը՝ 332,509 մլն դոլար՝ իրականացվել է դեպի Հայաստան։ Վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.

թեթև մարդատար մեքենաներ՝ 112,580 մլն դոլար,
բուլդոզերներ, շարժիչային գրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 17,306 մլն դոլար,
խոզի միս թարմ կամ սառեցված՝ 8,187 մլն դոլար,
սոյայի յուղի արդյունահանման ընթացքում ստացված այլ պինդ մնացորդներ՝ 7,925 մլն դոլար,
բեռնատարներ՝ 7, 623 մլն դոլար:

Ռուսաստան վերաարտահանումը 11 ամսում կազմել է 98,702 մլն դոլար, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.

թեթև մարդատար մեքենաներ՝ 65,246 մլն դոլար,
էլեկտրական ջրատաքացուցիչներ՝ 10,073 մլն դոլար,
սիգարներ, սիգարիլոներ և ծխախոտից կամ դրա փոխարինող սիգարետներ՝ 6,096 մլն դոլար,
թարմ կամ չորացրած ցիտրուսային մրգեր՝ 2,414 մլն դոլար,
փաթեթավորված դեղամիջոցներ՝ 1,512 մլն դոլար:
2022 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանից Թուրքիա վերաարտահանվել է 38,057 մլն դոլարի արտադրանք, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.

նավթ և նավթամթերք՝ 7,051 մլն դոլար,
ֆեռոհամաձուլվածքներ՝ 4,375 մլն դոլար,
մոլիբդենի հանքաքարեր և խտանյութեր՝ 3,981 մլն դոլար,
տրակտորներ և տեխնիկա 2,976 մլն դոլար,
թեթև մարդատար մեքենաներ՝ 2,504 մլն դոլար:
2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջան վերաարտահանումը կազմել է 459, 046 մլն դոլար, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.

թեթև մարդատար մեքենաներ՝ 270,260 մլն դոլար,
արդյունաբերական այլ ծխախոտ և արդյունաբերական ծխախոտի փոխարինիչներ՝ 23,319 մլն դոլար,
նավթ և նավթամթերք՝ 17,541 մլն դոլար,
թղթի, ստվարաթղթի, ցելյուլոզային բամբակի տարաներ՝ 17,441 մլն դոլար,
փաթեթավորված դեղամիջոցներ՝ 17,195 մլն դոլար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը