Դասերը կլինեն վեցօրյա, դիմակները՝ պարտադիր. ինչպես է իրականացվելու դասապրոցեսը

Դասերը կլինեն վեցօրյա, դիմակները՝ պարտադիր. ինչպես է իրականացվելու դասապրոցեսը

Հասարակական Ipress 2020-08-18 19:44:00 3657
bsttt_h8nHh.jpg

Asekose.am-ը գրում է․

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։

Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգան։ Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատությունների կանոնների մասին այսօր «Ազատությանը» մանրամասներ փոխանցեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` հավելելով՝ նախկինի համեմատ աշակերտները դպրոցում ավելի քիչ կմնան, հետևաբար չեն գործի նաև բուֆետները։

Ուսուցիչներն, ըստ նախարարի, լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի, երգի ժամին չեն երգի, ֆիզկուլտուրայի ժամին չեն վազի կամ չեն թռչկոտի, որպեսզի կորոնավիրուսի տարածման վտանգ չլինի։ Այս նոր ուղեցույցները պարտադիր կատարման են մասնավոր և պետական դպրոցների համար։ Նախարարն այսօր կոչով է դիմել աշակերտներին, ուսանողներին և ծնողներին՝ մինչև դասերի բացվելը կամավոր ինքնամեկուսացման անցնել և սահմանափակել շփումները. - «Որպեսզի մենք արդեն ամենասկզբից դասապրոցեսի մեկնարկից ի վեր վիրուսը չբերենք դպրոց և մի մեծ շղթա կտրենք, ինչը մեծ հավանականությամբ մեզ թույլ կտա որևէ սահմանափակման գոնե այս կիսամյակում չգնալ»:

Սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների խնդիր առաջանա, անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, այնքան, որքան եղանակը թույլ կտա:

Նախարարից հետաքրքրվեցինք՝ եթե դասարաններում այդուհանդերձ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքեր գրանցվեն, դասերի հետագա ընթացքն ինչպե՞ս է կազմակերպվելու:

«Ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ իր համադասարանցիների շրջանում ամենայն հավանականությամբ ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն», - մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

 

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են