Գրառմանս համար պատասխանատու եմ, ավ գիտեմ, թե ինչ եմ անում․ Ղևոնդյան

Գրառմանս համար պատասխանատու եմ, ավ գիտեմ, թե ինչ եմ անում․ Ղևոնդյան

Քաղաքական Ipress 2022-10-05 15:24:00 942
gevondyan_2w8Pg.jpg

Երեկ ուշ երեկոյան քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքահայությանը բառի ամենաուղիղ իմաստով դիվադադար արեց իր գրառումով.

«Անասունը պայմանագիրը ստորագրեց։ Վերջ։ Խոսքը հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագրի մասին է: Այսքանը: Թե ինչ տեքստ է, որ տարբերակը և ինչ կա մեջը, դեռ պարզ չէ: Էսքանը»- , գրել էր նա: 

Ինչ խոսք, Հայաստանի գործող իշխանություններից, հատկապես` Նիկոլ Փաշինյանից հերթական կապիտուլյացիոն ակտը ստորագրելն ավելի քան սպասելի է, սակայն նման գրառում կատարել, հատկապես այն դեպքում, երբ դեռ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ի վերջո` ապատեղեկատվություն տարածել նման կարևոր հարցի վերաբերյալ, որը հերթական անգամ հանրությանը սթրեսի մեջ կգցի, լավ բան չէ: Միայն այն իմաստով, որ հետագայում` երբ այդ չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրվի եւ դրա մասին լուր ստանանք, մարդիկ այլեւս չեն հավատա դրա իսկությանը: Եւ դա կարող է սպառնալիք դառնալ մեր հասարակության համար: 

Թե ինչու է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նման գրառում կատարել եւ ինչ աղբյուրից է այդ տեղեկությունը ստացել, փորձեցինք պարզել հենց իրենից: Նա նշեց. 

«Նախ ես հարցազրույցներ չեմ տալիս, բայց կասեմ, որ ես անձնական գրառում եմ արել, հանրությունը ոնց ուզում ա, թող արձագանքի, ես այդ գրառան համար պատասխանատու եմ: Լավ գիտեմ, թե ինչ եմ անում: Բնականաբար ուշադրության խնդիր բան, նման բաներ չկան, գրառմանը կարող են մարդիկ վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են, կարող են համադրել, որ տարբեր մեդիաշրջանակներ որոշակի բնույթի ինֆոներ արդեն իսկ ի հայտ են բերել: Հավելյալ մեկնաբանելու կարիք չկա», - Hraparak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` չցանկանալով այլ հարցերի պատասխանել: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը