Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է

Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է

Հասարակական Ipress 2020-03-21 20:27:00 2502
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ib_fzt6O.jpg

Մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գգորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ:

 

Գուրգեն Հ.-ն Կապանի ոստիկաններին հայտնել է, որ իրեն մեղադրում են, որ ինքը իբրև թե 2015-2020 թվականների ընթացքում Գորիսի քաղաքապետ Ա. Առուշանյանին պատկանող շինանյութի պահեստից այդքան գումարի գողություններ է կատարել, ու այդ ամենի դիմաց իր կամքին հակառակ, ստիպողաբար իրենից վերցրել են իր անձնագիրը, իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի 01 ՍD 099 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, ինչպես նաև պարտադրել են գրավադրել իր կնոջ հարազատների բնակարանները,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել:

Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և քաղաքապետը՝ որպես կասկածյալ, իրոք ձերբակալվել է:

Աղբյուրի տեղեկություններով, իավապահներները ունեն կասկածներ, որ հնարավոր է, Գ. Հովսեփյանը չափազանցնում է և գույները խտացնում: Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուզարկություն է տեղի ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և նրա տեղակալի բնակարաններում, կար նաև տեղեկություն, որ նրանք ձերբակալվել են։

Պարոն Առուշանյանը չի պատասխանել Aravot.am-ի հեռախոսազանգերին՝ մեկնաբանության համար: Կապ է հաստատվել համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նա խուզարկության մասին ոչինչ չի հայտնել և ընդամենն ասել է, որ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են, ու իրենք չգիտեն, թե ինչ նպատակով է տարածվել այդ տեղեկատվությունը:

 

Поделиться
Класс
Send
8d078e6a-68ab-4359-9e77-9ef17a2c73e2_shCz_.jpeg

Ռուբլին էժնացավ. Կենտրոնական բանկը նոր թվեր հրապարակեց դոլար

zovq_aF2mX.jpg

Նկուղային հարկում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված հայտնաբերվել է փակ դուռ. ինչ է բացահայտվել «ՆՈՐ ԶՈՎՔ»-ում (տեսանյութ)

kalendar_mLIBS.jpg

Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

arus-1_zXIsK.jpg

Լույս աշխարհ է եկել Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը․ Հուզիչ տեսանյութ

erexa-karen_1JdMt.jpg

14 տարի երեխա չունենալուց հետո հաղորդավար Տիգրան Հարությունյանը հայր կդառնա. Հուզիչ տեսանյութ

norapsakner_m7AAE.jpg

Նոր մանրամաաներ հանգստատանը մահացած հայտնաբերված նորապսակների դեպքից

dolar-3_i6zo3.jpg

Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել են. ԿԲ

6cffc0aa-1229-4392-9a00-154293e3d2fa_ra1Gr.jpeg

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ սակագները կփոփոխվեն

3b80f662-5f1b-4b86-8aad-cfcda57c9549_fpyCQ.jpeg

Հայտնի է Շիրակի մարզի ավտոտնակում հայտնաբերված 18֊ամյա աղջկա եւ 26-ամյա տղայի կյանքից զրկվելու պատճառը

rubli_VfN0b.jpg

Ցածր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

norapsakner_UY9iF.jpg

Ողբերգական դեպք․ Մեղրամիսը վայելելու գնացած նորապսակներին գտել են հանգստատանը մահացած

dolar-2_0C7Qt.jpg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը