Գողության դեպք՝ Երևանի կենտրոնում․ կոտրել են «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը

Գողության դեպք՝ Երևանի կենտրոնում․ կոտրել են «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը

Հասարակական Ipress 2024-08-24 20:09:00 813
hayekonom-banky-talanel-en-1_uGto7.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արթուր Ա․-ն և հայտնել, որ 3 կասկածելի օտարերկրացիներ փորձում են գործարք կատարել շենքի վճարային տերմինալի միջոցով, իսկ քիչ հետո կրկին զանգահարել են 8և հավելել, որ կոտրել են Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը և գողություն կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ժամը 06։45-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա Արթուր Գ․-ին:

Ժամը 08։05-ին Երևանի բնակիչ 41-ամյա Արայիկ Գ․-ն դիմել  է ոստիկանություն և հայտնել, որ 3 անհայտ անձինք փորձել են կոտրել Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել են, որից հետո ժամը 06։30-ին նշված քաղաքացիներից  2-ը հետ վերադառնալով Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալի մոտ և բացելով գողացել են 5 դրամապահոցը: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչկան շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկ Գ․-ն «Կոմանդիր Սեքյուրիթի» ՍՊԸ-ի փոխտնօրենն է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը