«Գնացե՛ք, շնորհակալությո՛ւն հայտնեք ձեր վարչապետին». ի՞նչ է կատարվում Լարսում

«Գնացե՛ք, շնորհակալությո՛ւն հայտնեք ձեր վարչապետին». ի՞նչ է կատարվում Լարսում

Հասարակական Ipress 2023-11-25 15:57:00 981
img9913_vl7_K.jpeg

ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն արտացոլում ՀՀ նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Կա՛ քաղաքական կամք, ըստ անհրաժեշտի ՀՀ շահերից բխող որոշում կայացնելու»,- այս մասին երեկ ուղիղ եթերով ասուլիսի ժամանակ, քաղաքացու հարցին ի պատասխան ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով ՀԱՊԿ-ից հեռանալու մասին Հայաստանի որոշումը։ 

Մի քանի ժամ չանցած Ռուսաստանը տվեց իր պատասխանը. սոցիալական մեդիայի տիրույթում հայտնվեցին տարբեր ահազանգեր այն մասին, որ Ռուսաստանն արգելել է հայ բեռնափոխադրողների մուտքն իր տարածք։ Ու սա այն դեպքում, որ ավելի քան 800 բեռնատար մոը մեկ շաբաթ Լարսում էին մնացել կիլոմետրանոց հերթեիի մեջ։

«Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով և այլ գյուղմթերքներով բարձված բեռնատարները»,- ահազանգեց քաղաքացիներից մեկը։

Ի՞նչ է կատարվում։

MediaHub-ը կապ հաստատեց բեռնափոխադրողների հետ։ Նրանցից մեկը, մասնավորապես, նշեց, որ գիշերվանից կանգնած են վրաց-ռուսական սահմանին, սակայն մուտքը ՌԴ տարածք դեռ չի թույլատրվում։ 

«Կարծես, որևէ խնդիր չկա ճանապարհների հետ կապված, վրացիներին թողնում են, իսկ մեզ՝ ոչ։ Հայկական համարանիշներով շատ մեքենաներ կան կանգնած, չգիտենք ի՞նչ անենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր այն հարցին, թե ինքն ի՞նչ ապրանք է փոխադրում, վարորդը պատասխանեց «հայկական արտադրության ամեն ինչ, հիմնականում մսամթերք»։

Մեկ այլ վարորդ իր վրդովմունքն է հայտնում, որ Ամանորին  ընդառաջ այսպես են վարվում հայերի հետ։ «Մարդ չի ուզում աշխատի։ Ասում ենք՝ «ի՞նչի բաց չեք թողնում հայկական մեքենաները, ժամերով կանգնած ենք էս ցրտին, տեղի ծառայողները քմքծիծաղով ասում են` «գնացեք ձեր շնորհակալությունը հայտնեք ձեր վարչապետին»»,- ասաց նա։

MediaHub-ին հայտնի դարձավ, որ Հայաստանից Ռուսաստան էր արտահանվում ձկնամթերք, մսամթերք, միրգ-բանջարեղեն, անգամ տեղական արտադրության ծաղիկներ։ Այս ամենը, սակայն, առաջիկայում դժվար թե ՌԴ հասնի, քանի որ երկրի առաջնորդը հակառուսական շեշտադրումներով մի շարք հայտարարություններ երեկ արեց։ Եվ տուժում է ինչպես միշտ շարքային քաղաքացին։ Ցավոք, սա դեռ վերջը չէ....

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը