Գյումրիում 36 ընտանիք բնակարանամուտ է տոնել․ ևս 50 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվում

Գյումրիում 36 ընտանիք բնակարանամուտ է տոնել․ ևս 50 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվում

Հասարակական Ipress 2022-12-24 14:34:00 684
gyumri_rFnkT.jpg

Այսօր շահագործման են հանձնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցներով  Մուշ 2 թաղամասում կառուցված երկու շենքերը, բնակարանամուտ է տոնել 36 ընտանիք։ Երկու վեցհարկանի շենքերի կառուցումը մեկնարկել էր 2020 թվականին։

Երկու շենքերը կառուցվել են հանգանակած մեկ ու կես միլիոն դոլարով, փոխվել են անօթևան ընտանիքների բնակապահովման մոտեցումները։ Շահառուներն ընտրվել են սահմանված չափորոշիչներով։

Երկրաշարժից տուժած լինելուց բացի նախապատվությունը տրվել է երբևէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելու, անչափահաս երեխաներ ունենալու ու  բազմազավակ ընտանիք լինելու նախապայմաններին։ 36 շահառուներից 3-ը 44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են։

  

Բնակարանները ընտանիքներին հատկացվել են վիճակահանությամբ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանները  ընտանիքների սեփականությունը չեն համարվում։ Շահառուներին կադաստրային սեփականության վկայականներ կտրամադրվեն մշտական բնակվելուց 5 տարի հետո միայն։

«Բնակարանները՝ բոլորը սոցիալական են, բնակիչների սեփականությունը չեն, տրվել են հինգ տարով  և հինգ տարի հետո, երբ որ տեսնենք, էդ բնակարաններն ամբողջովին լավ պահպանված են, մարդիկ արդեն հաստատվել են էնտեղ, որովհետև վստահ եմ, որ եթե բնակարանները մարդկանց մենք նվիրաբերեինք, էդ բնակարանների մի մասը մյուս օրը կվաճառվեր։ Էս ընտանիքների դոմիկները քանդվելու են, իրենք էլ հետդարձի ճանապարհ չունեն, և խնդրել ենք բոլորին, որ խնամքով վարվեն իրենց գույքի հետ և հինգ տարի հետո արդեն կդիտարկենք բնակարանները իրենց  նվիրաբերելու հարցը»,-նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Երկու շենքերի հարևանությամբ 50  երեխայի համար կառուցվել է նաև մանկապարտեզ։ Այն կգործի  համայնքի ու միջազգային ընկերության համատեղ ֆինանսավորմամբ։

Շահագործման հանձնված երկու շենքերի հարևանությամբ հիմնադրամի միջոցներով կառուցվում են ևս երկու բազմաբնակարան շենքեր։ 7 հարկանիները կունենան 50  բնակարան, շենքերն ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց բնակության ու ազատ տեղաշարժի համար։ 50 բնակարանները նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին։

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21273

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13584

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9303

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3228

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2355

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1287

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 504

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 504

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան