Գյումրիում սադրողներից մեկը կրկին իջևանցի Թաթուլն է

Գյումրիում սադրողներից մեկը կրկին իջևանցի Թաթուլն է

Քաղաքական Ipress 2022-05-08 17:09:00 3876
sadrich_JeY7H.jpeg

Yerkir.am-«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների առջև ճանապարհ փակողներից շատերի դեմքերը շատ արագ պատռվեցին: Դիմակազրկվածներից մեկն էլ Գյումրիի հետ որևէ կապ չունեցող, Իջևանի բնակիչ, մոլի նիկոլապաշտ Թաթուլ Ասիլյանն էր՝ Միկի մականվամբ, ով վաղ առավոտյան հայտնվել էր Գյումրիի արվարձանում և տեսաուղերձի միջոցով կոչ էր անում միանալ իրեն ու, իր ձևակերպմամբ, «թույլ չտալ, որպեսզի «լաո»-ները մուտք գործեն Գյումրի»:

Ներկայացվող լուսանկարների կոլաժից պարզվում է, որ այսօր Գյումրիում լրագրողներին իբրև նախկին ոստիկան ներկայացած, իսկ գյումրեցու կողմից «պուտանկա» ու «փռչոտ» անվանված Թաթուլ Ասիլյանը, իբրև շարքային սադրիչ, երևում է գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման որևէ միջոցառում: Այսպես՝ լուսանկարներից մեկում նա Երևանի Ֆրանսիայի հրապարակին հարակից հատվածում է՝ «Դիմադրություն» շարժման հավաքատեղիի մոտ, մյուսում՝ Սևանում է ճիշտ այն պահին, երբ շարժման մասնակիցները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Ի դեպ, նույն օրը ՀՅԴ Սևանի Կոմիտեի ներկայացուցիչ Արման Հայրապետյանը ֆիքսել էր Թաթուլ Ասիլյանի սադրիչ պահվածքը՝ նշելով. «Սրանք Սևանի ոստիկանների հետ են, նրանց հետ հավասար քաշքշում են մեզ, հարվածում են, և այդ ամենը ոստիկանների լուռ հայացքի ներքո, տարածե՛ք»:

Իր էջում տեղադրված տեսանյութերից պարզվում է, որ Փաշինյանի իշխանությունը փրկելու անհույս փորձեր կատարող սույն շարքային սադրիչը մայիսի 7-ին եղել է նաև Վանաձորում՝ խանգարելու համար «Դիմադրություն» շարժման ավտոերթն ու հանրահավաքը: Ականատեսները վկայում են, սույն թափառականը եղել է նաև Վարդենիսում՝ այն օրը, երբ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին:

Ինչպես նշեցինք՝ Փաշինյանի՝ Թաթուլ Ասիլյան կոչված անձնական գործածման սադրիչն այսօր էլ հատուկ առաքելությամբ ժամանել էր Գյումրի, որտեղ ևս, գործելով ինչպես «տեղական», այնպես էլ իր նման «ներմուծված» ՔՊ-ական սադրիչների հետ կողք-կողքի, տպավորություն ստեղծեց, թե, իբր, «ժողովուրդը դեմ է «Դիմադրություն» շարժմանը»:  

Բերված լուսանկարներում նաև երևում է, որ բազմակի գործածվող սույն սադրիչը հարաբերություններ ունի ՔՊ-ական ողջ վերնախավի հետ. օրինակ, նա ջերմ լուսանկարներ ունի Խաչատուր Սուքիասյանի, Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Գնել Սարգսյանի, «հեղափոխության պահապաններ» կոչվող հանցագործ խմբավորման ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանի և այլոց հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը