Բոլորը գիտեն, թե ով ով է, ինչ ճանապարհ է անցել ու ինչի շնորհիվ ուր է հասել. Ալեն Սիմոնյան

Բոլորը գիտեն, թե ով ով է, ինչ ճանապարհ է անցել ու ինչի շնորհիվ ուր է հասել. Ալեն Սիմոնյան

Քաղաքական Ipress 2025-02-02 11:15:00 732
alen-simonyan_NTQjs.jpg

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ բոլորը գիտեն, թե ով ով է, ինչ ճանապարհ է անցել ու ինչի շնորհիվ ուր է հասել։

Նա «Տելեգրամ»-ի իր ալիքում «Մեր բակը» ֆիլմից հատված է դրել ու կից գրառում արել.

«Մարդու ծիծաղ է գալիս, երբ ինչ-որ մարդիկ, ովքեր հավակնում են հանրային, նույնիսկ քաղաքական գործունեությամբ զբաղվել, փոխանակ ուղեղներին զոռ տան, մեկ էլ հանկարծ հայտնվելով տեսախցիկների առաջ կամ մտնելով համացանց՝ սկսում են տղայական «բազառներ» անել, խոսել այս կամ այն պաշտոնյայի տղայական կամ դուխավիկ լինել-չլինելուց, և թե ով՝ ով է եղել հեղափոխությունից առաջ կամ ով է լինելու, եթե մի օր պաշտոն չունենա և այլն: Ու զավեշտն այն է, որ չեն էլ հասկանում, որ դրանով ի ցույց են դնում իրենց մանրուղեղությունը:

Ի՞նչ են ենթադրում, որ պետական պաշտոնյան պետք է գողականի մեջ ըլնի ու իր պանյատներով՝ մինչ պաշտոնը ցանկալի է մի հատ էլ նստած-հելած լինի՞, թե՞ ենթադրում են, որ էշ-էշ դուրս տալով՝ կարող է մեկ էլ պաշտոնյան նյարդայնանա, ասի՝ «ո՞նց, արա, հլը արի համարները հանենք, իջնենք ձոր ասեմ քեզ»: Թե ով՝ ովա, ինչ ճանապարհա անցել ու ինչի շնորհիվ ուր հասել ախր բոլորը գիտեն:
Իսկ քաղաքականության մեջ, հանրային գործունեության նման բաները յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ միայն ծիծաղ է առաջացնում, այդ «թողեք, թողեք, ձեռս պահեք ու թողեք ես խփեմ»-ը:

Զարմանում եմ, մեկը չկա՞ սրանց սովորեցնի տարրական մարդկային ու կյանքի կանոններ, թե չէ երկու անգամ «Крёстный отец» ֆիլմն են նայել, էս վերջերս էլ «Слово пацана»-ն են նայել, հիմա տեսախցիկ են տեսնում կամ ինտերնետ մտնում, սկսում տուզիկի պես փղի վրա հաչալ, հաչալ` մտածելով, թե փղի կնճիթին է դա, կամ էլ կողքից նայողը կասի՝ -դե ուրեմն իրենից երևի մի բան ներկայացնում է, որ փղի վրա կարողանում է հաչալ»,- նշել է Սիմոնյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը