Բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար․ Ինչ է կատարվել

Բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար․ Ինչ է կատարվել

Հասարակական Ipress 2024-07-01 11:24:00 1530
danakaharutyun-erevanum_qHXk_.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` hունիսի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում դանակահարվելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Սասուն Դ․-ն:

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ու․-ն իր որդիների, 20-ամյա Գևորգ Ա․-ի և 19-ամյա Գարիկ Ա․-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Սասուն Դ․-ի և նրա հոր, 48-ամյա Արտակ Դ․-ի հետ, որի ժամանակ Արմեն Ու․-ն իր մոտ գտնվող քարով հարվածել է Արտակ Դ․-ին, իսկ Գևորգ Ա․-ն իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է Սասուն Դ․-ին` պատճառելով նշված մարմնական վնասվածքը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից Գարիկ և Գևորգ Ա․-երը տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի քննչական  վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը