Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Միջազգային Ipress 2020-08-28 22:19:00 144
jj_GUz16.jpg

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը: Դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները: Այդ մասին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է օգոստոսի 28-ին «Սավուշկա-Օրշա» ՍՊԸ-ի աշխատողների հետ հաղորդակցության ժամանակ՝ հաղորդել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:

«Մենք պայմանավորվել ենք Պուտինի հետ: Վլադիմիր Վլադիմիրովիչն ինքն է մեզ առաջարկել այդ տարբերակը: Նրանք արդեն անցել են երկու փուլերը: Գամալեայի անվան (համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական) ինստիտուտն է արտադրել այդ պատվաստանյութը: Ես նրան (Ռուսաստանի նախագահին) ինչու եմ հավատում. նա իր ընտանիքի վրա է փորձարկել այդ պատվաստանյութը: Նրանք շատ լուրջ փուլեր են անցել: Բազմաթիվ հայտնի օլիգարխներ ստացել են այդ պատվաստումը»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ արդեն բազմաթիվ երկրներ Ռուսաստանի հետ պատվաստանյութի գնման պարտավորագրեր են կնքել, երբ փորձարկումների երրորդ փուլից հետո սկսվի դրա զանգվածային արտադրությունը:

«Նախագահ Պուտինն ինձ խոստացել է, որ առաջինը լինելու է Բելառուսը, եթե այդ ցանկությունն ունենա մեր ղեկավարությունը,-հայտարարել է Բելառուսի ղեկավարը:-Ուստի անհանգստանալ պետք չԷ: Մենք, իհարկե, ոչ միայն ռուսաստանյան պատվաստանյութն ենք փորձելու: Կփորձենք նաեւ մյուսները:

Բայց հարկավոր է գնահատել, որ ռուսաստանցիները, չինացիները և ամերիկացիները ընթանում են պատվաստանյութերի ստեղծման ու արտադրության առջեւում»: Ընդհանուր առմամբ պետության ղեկավարը համոզված է, որ Ռուսաստանը լավ պատվաստանյութ է արտադրել

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը