Բաքուն պնդում է, թե այսօր Իրանի հետ դրել է «Զանգեզուրի միջանցքի» հիմքը. Մանրամասներ

Բաքուն պնդում է, թե այսօր Իրանի հետ դրել է «Զանգեզուրի միջանցքի» հիմքը. Մանրամասներ

Քաղաքական Ipress 2023-10-06 15:49:00 408
img8478_UGGkj.jpeg

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Զանգիլանում՝ Ագբանդ գյուղի և սահմանային կետի մոտ, տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ավտոճանապարհային կամրջի հիմնարկեքը։

Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ այդկերպ որոշվել է «Զանգեզուրի միջանցքի» աշխարհագրական տեղանքը։

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական ​​հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Բազպրաշ Մեհրդադը: 

Նշվում է, որ նոր կամուրջը կդառնա Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև կապի մի մասը՝ հետագայում Թուրքիա մուտքով: Այլ կերպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դա նույն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որը պետք է անցներ Հայաստանի տարածքով, սակայն «Երևանը պարբերաբար խափանում էր»։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ապա այն կանցնի Իրանի տարածքով։

Ի դեպ, օրերս Իրանի նախագահը կրկին դեմ արտահայտվեց «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը՝ վերահաստատելով  պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանային փոփոխության անընդունելիության մասին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը