Երկու մանկահասակ եղբայրներ փրկվել են Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհից: Եղբայրները ցած են նետել շենքի 4 հարկի պատուհանից՝ ավելի քան 10 մետր բարձրությունից:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում:
Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը: Երեխաներից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան։ Երեխաները, ինչպես նաև շենքի 17 այլ բնակիչներ հոսպիտալացվել են:
Տղաների կյանքը փրկող ևս 4 քաղաքացի՝ բժշկական զննություն անցնելու նպատակով, տեղափոխվել է հիվանդանոց: