SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում սեպտեմբերի 6-ին ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում տեղի ունեցել Nissan Pathfinder-ի և BMW-ի բախումը, ինչի հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր:
Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արցախի և Ռոստովյան փողոցների՝ ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում բախվել էին BMW մակնիշի 11 AM 110 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 36 OX 904 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր:
