«Բացահայտ կասեմ` որն է Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը». Միքայել Աջապահյան

«Բացահայտ կասեմ` որն է Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը». Միքայել Աջապահյան

Հասարակական Ipress 2024-10-04 10:07:00 492
bagrat-miqayel_nkv3t.jpg

Որ ասեմ` գոհ եմ Բագրատ Սրբազանի երեկվա ուղերձից, սուտ ասած կլինեմ, «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: «Նրա ելույթում զգացվում էր հուզականություն և սթափության պակաս: Երևի էդ հանդիպմանն ինչ-որ բաներ նախորդել էին, ինքը շատ հուզված էր, ես էլ լինեի այդ հուզականության մեջ, սթափ խոսք ասել չէի կարող»,- ասաց նա:

«Ես ակնարկել եմ այս վերջին ամիսներին, հիմա էլ բացահայտ կասեմ` Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերներն են ու ուրվականները: Դրանցից Սրբազանը չի կարող ազատվել: Այդ ուրվականների հեղինակները պետք է իրենք հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունն է դա պահանջում: Եվ եթե իրենք դա չեն անում, ապա իրենք հայրենիքի մասին չեն մտածում, այլ միայն ըննդդիմության իշխանությունը պահպանելու մասին: Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից:

Եվ երկրորդ նախագահը և իր որդին պետք է իրոք, փաստացի հեռանան, երրորդ նախագահը պետք է բաց թողնի այդ «Հանրապետական» կուսակցությանը, ինչպես պատահական մտավ, այնպես էլ պատահական պիտի դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ: Սա պետք է անել, եթե մինչև հիմա չեն անում, ուրեմն չեն ուզում, որ լինի: Չպիտի Բագրատ Սրբազանը գնա, ասի` հեռացեք, իրենք էլ խռովեն, իրենց ամբողջ ռեսուրսներով թողնեն-գնան: Իրենք պետք է հասկանան ու թողնեն գնան: Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունն իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պիտի հայրենիքի փրկության համար ասեն` լավ, թող ես կորչեմ, բայց հայրենիքը փրկվի: Զարմանալի է, որ մեր սիրելի Բագրատ Սրբազանը դրա ընկալումը չունի... Կամ ունի, ի՞նչ իմանամ»,- ասաց Միքայել Սրբազանը:

Նա խոստովանեց, որ վերջին անգամ Բագրատ Սրբազանի հետ խոսել է 1 ամիս առաջ:

«Կարող ա և ես եմ սխալ, ինչ իմանամ, բայց ես իմ համոզումն արտահայտեցի»,- եզրափակեց Աջապահյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը