Բարդ իրավիճակ է․«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենը՝ աշխատանքների վերսկսման ու եվրոպացի պատվիրատուների հետ առաջացած դժվարությունների մասին

Բարդ իրավիճակ է․«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենը՝ աշխատանքների վերսկսման ու եվրոպացի պատվիրատուների հետ առաջացած դժվարությունների մասին

Հասարակական Ipress 2020-06-29 22:53:00 387
fs_Lp51F.jpg

168.am-ը գրում է.

Անցած շաբաթվանից «Գլորիա» կարի ֆաբրիկան վերսկսել է աշխատանքը, սակայն աշխատակիցների մեծ մասը չի հաճախում։ Մի մասը նոր է թեստավորվել, բժշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ դեռ չի ներկայացրել։

«Աշխատողների 30 տոկոսն է գալիս։ Մի մասն էլ դեռ չի գալիս, քանի որ հումքին ենք սպասում, դեռ չկա։ Մենք պատվերով ենք աշխատում, հումքը տրամադրում են, մենք արտադրում, հետ ենք ուղարկում Եվրոպա։ Քանի որ իրենք էլ են հետևում ՀՀ-ում պարետի որոշումներին, ասացին՝ դե, որ դադարեցրել եք աշխատանքը երկու շաբաթով, մենք էլ երկու շաբաթ հումք չենք ուղարկել։ Երևի հուլիսի 1-ից կուղարկեն, չգիտեմ։ Բարդ իրավիճակ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը։

Նա հայտնեց նաև, որ ավտոբուսներ չեն վարձակալել, սոցիալական հեռավորություն պետք է պահեն, և այլն, իսկ աշխատողները տաքսիներով կամ երթուղայիններով են գնում գործի։

«6 ավտոբուս էր, հիմա 56-ը պետք է պահենք։ Ֆինանսական առումով էլ է դժվար։ Հաշվարկել ենք՝ 26 ավտոբուս կկարողանանք ինչ-որ չափով ապահովել, բայց 60-70 ավտոբուսը բարդ է»,- նշեց Բագրատ Դարբինյանը։

«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի փոխանցմամբ՝ աշխատանքները, որ հաճախ դադարեցնում են՝ խնդիրներ, դժվարություններ են առաջանում պատվիրատուների հետ։

«Մարդիկ ասում են՝ հիմա ի՞նչ գիտենք, ինչքա՞ն կդադարեցնեք աշխատանքը։ Չենք էլ կարողանում ասել, թե երբ կսկսենք ամբողջ թափով աշխատել։ Արդեն վստահություն ես կորցնում, էլի»,- եզրափակեց Բագրատ Դարբինյանը։

Նշենք, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին:

Ֆաբրիկան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք:

«Գլորիա»-ն ունի 2 մասնաճյուղ, 2500 աշխատող:

2 մասնաճյուղերում միասին ամեն ամիս արտադրվում է 150.000 տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը