Արցախցիների հետ հանդիպումից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախցիների հետ հանդիպումից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Քաղաքական Ipress 2023-10-20 20:46:00 1842
img9069_HQN99.jpeg

Երևանում Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը, որի ավարտից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մի խումբ քաղաքացիների հետ հանդիպել եմ քիչ առաջ, նրանց պարզաբանումներ եմ տվել իրենց իսկ հնչեցրած հիմնական հարցերի վերաբերյալ: Դրանց մեծ մասը սոցիալական բնույթի են, տրվել են բոլոր հարցերի պատասխանները:

Մենք պատրաստ ենք նաև գույքագրել ընդհանուր կարիքները և ներկայացնել համապատասխան տեղեր, բոլոր հարցերը չէ, որ մենք ի զորու ենք լուծել: 
Որոշել ենք էստեղ հատկացնել 2 սենյակ, մարդիկ կամավոր գույքագրեն մյուսների կարիքները, կզբաղվենք այդ հարցերով:

Մյուս հարցերը քաղաքական բնույթի են: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց կան հարցեր, որոնք չեմ կարող բարձրաձայնել, դրանք մեծ վտանգներ են պարունակում: Խնդրում եմ էսքանով սահմանափակվել:

Մեր դռները բաց են՝ լուծելու ձեր հարցերը, խնդրում եմ մեր արցախցիներին սթափ և զգոն լինել այս հարցերի շուրջ, իրար մեջ պետք չէ սադրանքների գործելաոճ դրսևորել, երբևէ ես հրաժարվել չիմ ձեր հարցերին պատասխան տալուց: Հիմա խնդրում եմ ցրվեք, զբաղվեք ձեր գործերով, ես համոզված եմ, որ ունեք հարցեր. այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է համբերություն:

Կրկնում եմ` ամեն ինչ պետք է անենք, որ չվտագենք Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հետագա ճակատագիրը: Կան հարցեր, որոնք ես ի վիճակի չեմ պարզաբանել, պատասխան տալ:

Եթե մարդ կա, որ անհատական հարցեր ունի, ես այստեղ եմ, պատրաստ եմ լսել, բարձրացեք»,- ասաց Շահրամանյանը և ներս մտավ:

Քաղաքացիները նրա հետևից հարց ուղղեցին՝ ի՞նչ Արցախի անվտանգություն, եթե Արցախ չկա: Քաղաքացիները չեն շտապում լքել տարածքը, տեղում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը