Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Քաղաքական Ipress 2022-05-24 20:57:00 324
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arcax-1_W548_.jpg

Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:

Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:

Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:

Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:

Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:

ք. Ստեփանակերտ

24 մայիսի, 2022թ.                                                                                                                       

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Поделиться
Класс
Send
turkia-jrhexex_u6zna.jpg

Թուրքիայում ջրհեղեղներ են. իշխանությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարել. Տեսանյութ

lars_ihZxM.jpg

Բացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

dolar-rubli_pE6VR.jpg

Կտրուկ տատանումներ. Փոխարժեքները նվազեցին

vtar-2_mXjiF.jpg

Լուսանկարներ. Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ԳԱԶ 53-ն ու Opel-ը

sirusho-1_B3N2P.jpg

Սիրուշոն տեսանյութ է հրապարակել

yuri-shatuov-2_DcTvC.jpg

«Ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով». Բժիշկը պատմել է Յուրի Շատունովի մահվան մանրամասները

dolar-1_3mYtv.jpg

ՀՀ Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

vraerty_SDQtC.jpg

Մահվան ելքով վրաերթ. 60 ամյա բնակչուհին մահացել է

puti-kreml_ijrp1.jpg

Ահա թե ինչու էր Պուտինը գիշերը շտապել Կրեմլ

yuri-shatuov-1_6nUf3.jpg

Յուրի Շատունովի անհայտ երկրպագուն հրաժեշտի արարողությանը մի բեռնատար կարմիր վարդեր է ուղարկել. Տեսանյութ

vtar_eXOVD.jpg

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Կան մեծ թվով վիրավորներ

tata-simonyan-hovhannes-vardanyan_8NiPA.jpg

Մեր սիրելի ընկեր. Թաթա Սիմոնյանը՝ Հովհաննես Վարդանյանի մասին