Արցախի ԱԳ նախարարի խայտառակ արձագանքը

Արցախի ԱԳ նախարարի խայտառակ արձագանքը

Քաղաքական Ipress 2022-07-16 21:59:00 1137
davit-babayan_LIRxN.jpg

Lragir.am- Բաքվում ՌԴ դեսպանի Շուշի այցի կապակցությամբ հարցադրում էինք արել, թե արդյոք Հայաստանի եւ Արցախի ԱԳՆ-ները կարձագանքեն այնպես, ինչպես արձագանքել էին մեկ տարի առաջ մի քանի տասնյակ երկրների դեսպանների այցին։ Արձագանք այս պահի դրությամբ չկա, փոխարենը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ֆակտորին տված հարցազրույցում պատասխանել է այդ հարցին (Ֆակտոր, 18․35-ից

Փորձենք վերծանել հարցազրույցի այդ հատվածը․ «Մենք ցանկացած նման զարգացում պետք է սառնասրտորեն վերլուծենք, գրագետ եւ հասուն ձեւով գնահատական տանք։ Շուշի Ադրբեջանը բերում է տարբեր դիվանագետների, բայց երբ այնտեղ այցելում են ժողովրդավարական երկրների, կամ այն երկրների դեսպանները, որոնք իրենց համարում են ժողովրդավարության բաստիոն, մեզ համար դա թեստ է․․․ երբ Ռուսաստանի ներկայացուցիչն է գալիս, աշխարհքաղաքական առումով ավելի ճիշտ կպատկերացնեն ինչ է այնտեղ կատարվում, թող իրենց աչքով տեսնեն։

Իսկ Շուշին ոչ միայն օկուպացված է, այլեւ դարձել է Թուրքիայի կարեւորագույն հենակետերից մեկը։ Կարծում եմ, որ գան ծանոթանան, շատ ու շատ հետեւություններ կանեն։ Որոշ երկրների դեսպաններ անպայման պետք է այցելեն ու տեղում ծանոթանան, հատկապես այն երկրները, որոնք առնչվում են Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականության հետ։ Իսկ մնացած երկրները, որոնք ջատագով են մարդու իրավունքների, այ նրանք երբ այցելում են, արդեն սա այլ հարթությունում է գտնվում»։ Հետո Դավիթ Բաբայանը դատողություններ է անում, որոնց իմաստը հետեւյալն է՝ որոշ երկրների կարելի է այցելել, որոշներին՝ ոչ, եւ եթե ճիշտ հետեւություններ անենք, մարտահրավերներին պատրաստ կլինենք։

Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ Բաբայանի այս անհեթեթություններին, եթե իրավիճակն ավելի վտանգավոր չլիներ՝ համեմված Բաբայանի նենգափոխումներով։ Ինչ ասես արժե միայն այն «միտքը», որ ռուսները չգիտեն Շուշիում ինչ է կատարվում եւ գնացել են իրենց աչքով տեսնեն։ Այն դեպքում, երբ ռուսական զորքը կանգնած է Շուշիի մատույցներում, իսկ Ակնայում էլ գործում է ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը։ Ընդհանրապես, շատերն են նկատել այն հանգամանքը, որ հայ ռուսանպաստների՝ ՌԴ քաղաքականությունն արդարացնելու ջանքերն ի վերջո հանգում են ռուսներին հայտնի կենդանու տեղը դնելուն, քանի որ այլ փաստարկներ չկան կամ չեն մնացել։ Բայց երբ սեփական ժողովրդին են փորձում դնել այդ կենդանու տեղը, նման դեպքերում արժանի են ամենակոպիտ բնորոշումների։

Տվյալ պարագայում խնդիրը դեսպանների երկրների ժողովրդավար կամ ոչ ժողովրդավար լինելը չէ, խնդիրը ՄԽ համանախագահ երկրի՝ ՌԴ դեսպանի այցն է Շուշի: ՄԽ մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները մինչ այժմ չեն այցելել Շուշի, քանի որ չեն ընդունում նոյեմբերի 9-ը որպես կարգավորում, այսինքն՝ բաց են պահում Արցախի խնդրի միջազգային կարգավորման, կարգավիճակի խնդիրները։ ՌԴ դեսպանի այցը Շուշի նշանակում է Մոսկվայի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Արցախի կարգավիճակի բացառումը։ Ավելին, ՌԴ դեսպանի այցը Շուշի նշանակում է Արցախից ռուսական զորքի դուրսբերման եւ Արցախը Բաքվին հանձնելու գործընթացի արագացում։ Դրա վկայությունն են Երեւանում եւ Բաքվում Լավրովի հայտարարությունները՝ Փառուխից հետո ամեն ինչ պետք է որ ավելի ընկալելի դառնար։

Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ռուսանպաստ հայտարարություններն ու դիրքորոշումը մոտեցնում են այն պահը, երբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են հրաժարվել խնդիրը միջազգային հարթակ վերադարձնելու փորձերից, եւ դրա նշաններն արդեն կան։ Դժվար է ըմբռնել ու ընդառաջել նրանց, ովքեր կառչում են իրենց երկիրը ոչնչացնողներից, միաժամանակ դատարկաբանելով ՄԽ-ի ու միջազգային նորմերի մասին։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել