Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դր

Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն

Հասարակական Ipress 2024-09-07 20:50:00 603
artakarg-depq-erevanum_UUdeD.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 17-ամյա Գագիկ Ե․-ն և հայտնել, որ Ձորափի փողոց 40 հասցեում գործող «Ամառե» ռեստորանի հետնամասում գտնվող այգում իրեն են մոտեցել ոստիկանության երկու ծառայողներ, ներկայացել Արսեն և Կարեն անուններով և ասել, որ հասարակական վայրում համբուրվելու համար պետք է իրենց տեղափոխեն բաժին կամ կարող են վճարել 50 հազար դրամ և չեն տեղափոխվի ու չեն հաշվառվի, նշել է, որ ոստիկանները վերցրել են գումարը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված հեռախոսազանգի ընթացքում Գագիկ Ե․-ն հրաժարվել է ներկայանալ ոստիկանության Կենտրոնական բաժին և հաղորդում ներկայացնել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը