Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Մանրամասներ

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-03-03 11:54:00 798
artakarg-iravichak_SVU9c.jpg

Արդեն տևական ժամանակ է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Մյասնիկյան պողոտայի՝ ժողովրդին հայտնի Կենդանաբանական այգու դիմացի հատվածի սեփական տների բնակիչները չգիտեն, որ պետական կառույցի դուռը ծեծեն, որպեսզի կարողանան «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի իրենց փրկեն անտանելի վիճակից։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն ասում էին․ «Սովետական տարիներից բնակվել ենք այս տներում։ Երբևէ խնդիրներ չենք ունեցել կոյուղու հետ կապված։ ԽՍՀՄ փլուզումից հետո նույնպես, սակայն վերջին տարիներին դարձել ենք գարշահոտության գերին։

Կոյուղատարերը լցվել է ու դիտահորերից կեղտը թափվում է, ողողելով ողջ տարածքը, անգամ այն հոսելով գազանանոցի դիմացից հասնում է միչև Հերացի փողոց։ Բազմիցս դիմել ենք «Վեոլիա ջրին» ու Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետարանից մեզ պատասխանում են, թե այդ հարցը պետք է լուծի «Վեոլիա ջուրը», «Վեոլիա ջրից» էլ մեզ պատասխանում են, թե դա սեփական սեկտոր է, մենք էդտեղ անելիք չունենք։ Հետաքրքիր է, բա եթե «Վեոլիա ջուրը» անելիք չունի, այդ դեպքում ինչու ենք տարիներ շարունակ մենք չեղած բանի համար պարտաճանաչորեն վճարումները կատարում։

Հիմա ինչ, ստացվում է, բնակիչներս խաբված ենք, ասում են թե քաղաքակիրթ սպասարկում ենք անում, եթե այս ձև է ձեր պատկերացրած քաղաքակիրթ սպասարկումը, ապա վայ ձեզ, իսկ խնդիրը եթե Երևանի քաղաքապետարանը, «Վեոլիա ջուրը» մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն, կլուծվի։ Պետք է փոխվեն կոյուղատարերը։ Ամիսներ առաջ Մյասնիկյան պողոտան կապիտալ ասֆալտապատեցին ու էդ ժամանակ չգիտես՝ որ մի «ծակ պրոֆեսորի» մտքով անցավ ճանապարհի վրա տեղադրված դիտահորն էլ ասֆալտով փակեց, այն դեպքում, երբ հենց այդ դիտահորը կառուցված էր դեռ սովետական տարիներին։ Հիմա խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որ այս խնդիրը լուծեն»։

Երեկ՝ մարտի 2-ին, խնդրի մասին տեղեկանալով, նշված հասցե էր ժամանել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, ում խնդրանքով էլ ժամանել էին «Վեոլիա ջուր» ընկերության Քանաքեռ-Զեյթունի աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում հատուկ տեխնիկայի միջոցով մաքրեցին լցված դիտահորը, սակայն դա ժամանակավոր է։ Վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանը բնակիչներին հայտնեց, որ խնդիրը ինքը կներկայացնի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և կաշխատեն հնարավորության սահմաններում հարցը կարգավորել՝ ի շահ բնակչի։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել