Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

Հասարակական Ipress 2024-02-03 21:49:00 363
shtap-ognutyun_dXrvN.jpg

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի, ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վարորդը ժամանակին կայանել է ավտոմեքենան, ինչից հետո նրան փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, ովքեր էլ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը կարողացել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վարորդին և փրկել նրա կյանքը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին․ «Հալալ էր շտապօգնության բժիշկներին, ովքեր շատ շուտ ժամանեցին, սակայն նրանք գուցե ուշ տեղ հասնեին, եթե Երևանի պարեկները շատ արագ չհասնեին և ճանապարհից չհեռացնեին բազմաթիվ հետաքրքրասեր վարորդների, ովքեր իրենց ավտոմեքենաները կայանել էին, մտածելով, թե այդ կերպ կարող են շուտ հասնել ու աղբատարի վարորդին օգնություն ցուցաբերել, սակայն դա սխալ էր։

Եթե պարեկները ժամանակին խցանումը չվերացնեին և շտապօգնության բժիշկներն էլ արագ չհասնեին և չօգնեին տղամարդուն, գուցե այդ ամենը վատ վերջաբան ունենար»։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը