Արտակարգ իրավիճակ է Սյունիքի մարզում

Արտակարգ իրավիճակ է Սյունիքի մարզում

Հասարակական Ipress 2024-02-04 21:51:00 681
artakarg-iravichak_fRifG.jpg

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորայքի հատվածում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ բքի պատճառով երթևեկությունը մոտ 3-4 կիլոմետրանոց հատվածում դադարեցվել է։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 2-րդ դասակի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյան, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սյունիքի մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը։

Երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է բեռնատարների համար, իսկ փրկարարներն ու պարեկները մեծ դժվարությամբ ձնաբքերի մեջ հայտնված արդեն 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել և մոտ 20 տրանսպորտային միջոց էլ փորձում են դուրս բերել։

Պարեկներին և փրկարարներին օգնում են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր հսկայական աշխատանքներ են կատարել ճանապարհը բացելու համար, սակայն բուքն իր «սև գործն» է անում. մի կողմից ճանշինը մաքրում է ճանապարհը, իսկ մյուս կողմից, ցավոք, քամին վայրկյանների ընթացքում փակում է այն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը