Երեկ՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային առավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի թիվ 8/5 տան այգու բետոնե պարիսպը փլուզվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզվել է մոտ 30 մետր երկարությամբ բետոնե պարիսպը՝ կոտրելով 2 էլեկտրական սյուներ, պարսպի մի հատված էլ ընկել է ճանապարհին կայանված «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Պոկվել են նաև էլեկտրասյուներ, ճանապարհը ամբողջությամբ դարձել է անանցանելի:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ», և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք տեղի չի ունեցել, սակայն «Գազպրոմ»-ի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել դեպքի վայրում:
Պարզվել է, որ թիվ 8/5 տան (սեփականատեր Արթուր Սարգսյան) այգու բետոնե հենապատը (մոտ 30 ք․մ) փլուզվել է, բեկորներն ընկել են կայանած «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, նաև շրջվել է էլեկտրասյուն, փողոցը դարձել է անանցանելի, որը մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա
Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում դեռ սովետական տարիներից տեղադրված են փայտե էլեկտրասյուներ որնք ամեն պահի արող են տապալվել ու այդ հարցը պետք է հրատապ կամ Երևանի քաղաքապետարանը, կամ Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարը դիմեն Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որպեսզի իրենից լուրջ վտանգ ներկայացնող այդ էլեկտրասյուները փոխարինեն նոր բետոնե էլեկտրասյուներով, հակառակ դեպքում չկա երաշխիք, որ մի օր էլ նշված էլեկտրասյուները թեթև քամու հետևանքով չեն տապալվի:







