ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է

Հասարակական Ipress 2024-03-26 21:12:00 609
artakarg-depq-1_u3JdC.jpg

Վերջին ժամանակահատվածում  մայրաքաղաքում հաճախակիացել է դարն ապրած ծառերի արմատից պոկվելու ու տապալվելու դեպքերը։ Նմանատիպ դեպքեր են տեղի ունենում նաև գիշերային ժամերին, երբ աշխատանքային ժամը որոշ կառույցների համար ժամը 18։00-ից համարվում է ավարտված։ Մարտի 19-ին 20։03-ի սահմաններում Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Սպենդարյան 6 շենքի բակում հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել էր բնակելի շենքի վրա՝ մասամբ վնասելով գազատար խողովակն ու բնակչի օդորակիչը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, սակայն ուշանում էին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ Որոշ ժամանակ անց նշված ՀՈԱԿ-ից ժամանեց 1 աշխատակից, սակայն արդարանում էր, թե իրենք ոչինչ չեն կարող անել, և՛ աշխատանքային ժամն է  ավարտվել, և՛ իրենց կառույցը նման տեխնիկաներ չունի, որ գան տապալված ծառը մասնատեն։Որոշ ժամանակ անց բնակիչներին օգնության հասան ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր մասնատեցին ծառը, որից հետո օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները անցան իրենց գործին։

Հետաքրքիր է, որ երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, նմանատիպ խնդիրներ նույնպես լինում էին, սակայն այդ ժամանակ քաղաքապետարանն ու թաղապետարանները ցանկացած ժամի, ցանկացած եղանակի հատուկ տեխնիկաներով օգնության էին հասնում բնակիչներին, մինչ դեռ հիմա այն դարձել է մի իսկական գլխացավանք և երբ նման դեպքեր են լինում միայն բնակիչներին տեսնում ենք ինչպես են օգնություն ձեռք մեկնում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։

Մնացած վարչական շրջանների ղեկավարների ու Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պատասխանատուների համար աշխատանքային ժամից հետո մարդկային ոչ մի մոտեցում չի ցուցաբերվում բնակչին ու իրենց համար 20։30 հեքիաթը կանչելուց անմիջապես հետո կարևորը բրդից վերմակի տակ մուշ-մուշ քնելն է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը