ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում դանակահարել են անչափահաս տղայի

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում դանակահարել են անչափահաս տղայի

Հասարակական Ipress 2024-03-29 23:02:00 7413
danakaharutyun_af43F.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 27-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ ազդրի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա երեխա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Գ․-ն է, ով հայտնել է, որ իրենց շենքի բակում ծեծի է ենթարկվել:

Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ նույն օրը ժամը 13։30-ին Անանուն փողոցում Հ.Գ․-ն վիճաբանել է 16-ամյա Դ․  Գ․-ի  և 16-ամյա Ա․ Ղ․-ի հետ, որի ընթացքում Դ.Գ․-ն իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Հ.Գ․-ին՝ պատճառելով նշված վնասվածքը: 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ժամը 18։40-ի սահմաններում Դ.Գ․-ն և Ա.Ղ․-ն ծնողների հետ միասին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո տեղափոխվել քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը