Արտակարգ դեպք Սյունիքի մարզում

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում

Հասարակական Ipress 2024-08-06 23:11:00 6018
img4967__n8MF.jpeg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց ժամը 22։50-ի սահմաններում 7-ից 8 քաղաքացի վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել, որից հետո Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մ․-ն փորձել է հանդարտեցնել միջադեպը, սակայն վերջիններս վիճաբանել են նրա հետ, ինչից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից 4-5 կրակոց են արձակել օդ ու հեռացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22։50-ի սահմաններում անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Բակունցի փողոցում Գորիսի ՀՓՋ-ի դիմաց, վիճաբանել են որի ընթացքում անհայտ անձը գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել օդ ու անհայտ մակնիշի ավտոմեքենայով հեռացել:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափ գազային ատրճանակի 1 հատ կրակված պարկուճ:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարողների ինքնությունները պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը