Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում

Հասարակական Ipress 2024-09-09 22:09:00 1974
viravor-qaxaqacin-texapoxvel-e-hivandanoc_OJuqx.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից և հայտնել են, որ Գեղաշեն գյուղի սարերում, որսի ժամանակ, զենքը վայր ընկնելու և պատահաբար ընկերոջ վրա կրակ արձակվելու հետևանքով «աջ աչքի եղջերաթաղանթի բարդ թափանցող վնասվածք, հիֆեմա, հեմոֆթալմ» ախտորոշմամբ ժամը 11։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Գագիկ Ա․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Ոստիկանները պարզել են նաև, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Սարանիստ գյուղի սարերում Գագիկ Ա․-ն իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ստեփան Մ․-ի հետ, որսորդության ժամանակ Ստեփան Մ․-ին պատկանող «ՏՈԶ-66» տեսակի 12 տրամաչափի ողորկափող հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, որից հետո կրակոց է արձակվել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում Գագիկ Ա․-ն մարմնական վնասվածքով դիմել է նշված բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը