Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը

Հասարակական Ipress 2024-07-05 21:37:00 1629
motocikl-koghashrjvel-e_Cor8d.jpg

Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ըստ դեպքի վայրի հավաքվածների հայտնածի՝ Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները մոտոցիկլավարին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա նոր կանչ ստանալով՝ վերադարձել են դեպքի վայր և տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Toyota»-ի վարորդին. վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Toyota»-ի վարորդը, քանի որ մոտոցիկլը գլխավոր ճանապարհով ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը, այդ տեղեկությունը նախաքննության ընթացքում կա՛մ հաստատվելու է, կա՛մ հերքվելու է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը մոտոցիկլավարի ծննդյան օրն է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը