Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում

Հասարակական Ipress 2024-03-26 20:06:00 34077
artakarg-depq_s3bQU.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ  տեղեկություններ են ստացվել, որ «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի նախկին տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արտուշ Թադևոսյանը իր պաշտոնավարման ընթացքում կատարել է մի շարք չարաշահումներ և յուրացումներ, ինչի արդյունքում տևական ժամանակ պոլիկլինիկայի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների Ա. Թադևոսյանը յուրացրել է նաև պոլիկլինիկայի համար հատկացված վառելիքը:

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ , համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաշվապահը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռուզաննա Քառյանը, իսկ թերի աշխատավարձ ստացած աշխատակիցները հանդիսանում են Լոռու մարզի բնակիչներ, 37-ամյա Կ․ Մ-ն, ով աշխատում է  համաբուժարանում՝ թաղամասային թերապևտ և 57-ամյա Ա․ Չ-ն, ով աշխատում է համաբուժարանում՝ թաղամասային թերապևտ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է որ Կ. Մ-ն  2021թ. դեկտեմբերի 13-ից աշխատում է վերը նշված համաբուժարանում և ամսական ստացել է 320.հազար դրամ աշխատավարձ, սակայն 2024թ. հունվար ամսից աշխատավարձը ստացել է թերի մոտ 174 հազար դրամի չափով, իսկ Ա. Չ-ն 1994թ. նոյեմբերի 24-ից աշխատում է վերը նշված համաբուժարանում և ամսական ստացել է 240 հազար դրամ աշխատավարձ, սակայն վերջին ամիսներին ստացել է աշխատավարձ մոտ 98.000 դրամի չափով:

Աշխատավարձերի քիչ լինելու վերաբերյալ հաշվապահ Ռ.Քառյանը և պոլիկլինիկայի ղեկավարությունը պատճառաբանել են, որ քաղաքաշինության նախարարության կողմից ստուգումների հետևանքով բյուջետային միջոցների վրա դրվել են կալանքներ: 

Ռ. Քառյանը հայտարարել է նաև, որ աշխատավարձների թերի վճարելու վերաբերյալ տեղյակ են եղել նախկին տնօրեն՝ Ա.Թադևոսյանը և ներկայիս տնօրեն, 31-ամյա Դավիթ Ղարագոզյանը:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվելէ  քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են միջոցառումներ թերի աշխատավարձ ստացած մյուս բուժաշխատողների ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերոլու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են