Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-02-20 23:36:00 1083
artakarg-depq_U0hf1.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 15-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենա է այրվում: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ  փրկարար ծառայության  «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։20-ի սահմաններում, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ալբերտ Զ․-ն վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է նշված ավտոտեխսպասարկման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո հրկիզել է վերանորոգման նպատակով կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել