Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

Հասարակական Ipress 2024-06-27 22:20:00 522
artakarg-depq-2_ZTt_C.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իրենք զբոսաշրջիկներ են և Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հարձակվել են իրենց վրա: Ժամը 03։55-ի սահմաններում կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ 6 տղաներ ծեծի են ենթարկում աղջիկների: Րոպեներ հետո կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ ծեծկռտուք է անհայտ աղջկա մասնակցությամբ:

Դեպքի վայրից ոստիկանները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Գյուլուժանա Մ․-ին, 35-ամյա Լոլա Ս․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Արմինե Կ․-ին, 26-ամյա Ռազմիկ Ա․-ին, 29-ամյա Էդմոն Չ․-ին և 22-ամյա Սամվել Հ․-ին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում Սամվել Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի նմանվող մոխրացած հետքերով կաթուցիչ:

Արդեն ոստիկանության Կենտրոնական բաժնում Էդմոն Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Պուշկինի 43/3 հասցեում գործող «Գրիլ.ամ» սննդի կետում երեք աղջիկներ են մոտեցել, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, դրսում հնչեցրել են հայհոյանքներ և իր կողմից արված դիտողությունն ընդունելով ցավագին՝ հարձակվել են իր վրա, հարվածել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռազմիկ Ա․-ն, Էդմոն Չ․-ն, և Սամվել Հ․-ն աշխատում են «Գրիլ.ամ» սննդի կետում՝ որպես խոհարարներ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը