Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական Ipress 2024-04-17 23:07:00 12720
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erexan-texapoxvel-e-hivandanoc_OIIk3.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի կենտրոնական զբոսայգում խաղալու ժամանակ վայր ընկնելու հետևանքով «ճակատային շրջանի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմավիրի» շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկաները պարզել են, որ երեխան հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ա․ Հ․-ն: 

Այնուհետև ապրիլի 13-ին՝ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ երեխային «գլխի տրավմա» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին ժամը 13։00-ի սահմաններում երեխայի 30-ամյա մայրը իր որդուն տարել է Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգի, որտեղ մայրիկի անզգուշության և անուշադրության հետևանքով երեխան խաղահրապարակի սղարաններից մեկի վրայից վայր է ընկել և ստացել է «բաց ԳՈՒՎ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, աջից ճակատոսկրի խրթեշի գծային կոտրվածք՝ անցումով ակնակապճի վերին պատ» մարմնական վնասվածքը:

Поделиться
Класс
Send